15.03. ՕՐԸ ԲԻԶՆԵՍԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ
2004 թվականի մարտի 15-ին Եվրամիությունը Microsoft ընկերությանը մեղադրել է հակամենաշնորհային օրենսդրության խախտման մեջ և սահմանել համապատասխան սանկցիաներ: Microsoft-ը մեղադրվել էր, մասնավորապես, դիտավորյալ կերպով իր օպերացիոն համակարգում օգտատերերի ծրագրային ընտրության հնարավորության սահմանափակման մեջ: Ընկերությունը տուգանվել էր 497 մլն եվրոյով: Այդ ժամանակ գումարը Եվրամիության համար ռեկորդային էր:
1892 թվականի մարտի 15-ին գյուտարար Ջեսս Ռենոն արտոնագրել է առաջին շարժասանդուղքը (էսկալատոր): Սկզբնական շրջանում այս գյուտը չի ստացել լայն կիրառություն և օգտագործվել է Նյու-Յորքի զբոսայգիների մեկում որպես կարուսել:
2011 թվաանի մարտի 15-ին մահացել է երաժշտական գործիքների արտադրության ոլորտում հայտնի ճապոնական Korg ընկերության հիմնադիր, գործարար Ցուտոմու Կատոն: