Տնտեսական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 427.00-1.00 EUR SELL - 433.50-0.50
OIL:  BRENT - 105.99-0.53 WTI - 101.45+0.44
COMEX:  GOLD - 4697.70-0.53 SILVER - 88.89+4.42
COMEX:  PLATINUM - 2146.90+1.15
LME:  ALUMINIUM - 3652.50+2.04 COPPER - 14153.00+1.51
LME:  NICKEL - 19177.00-0.39 TIN - 56046.00+0.61
LME:  LEAD - 2009.00+1.08 ZINC - 3528.50+1.39
FOREX:  USD/JPY - 157.95+0.19 EUR/GBP - 1.1713-0.19
FOREX:  EUR/USD - 1.1713-0.19 GBP/USD - 1.3526-0.07
STOCKS RUS:  RTSI - 1157.45+0.79
STOCKS US: DOW JONES - 49693.20-0.14 NASDAQ - 26402.34+1.20
STOCKS US: S&P 500 - 7444.25+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 63272.11+0.84 TOPIX - 3919.48+1.20
STOCKS CHINA:  HANG SENG - 26388.44+0.15 SSEC - 4242.57+0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10325.35+0.58 CAC40 - 8007.97+0.35
STOCKS EUR:  DAX - 24136.81+0.76
13/05/2026  CBA:  USD - 368.63+0.01 GBP - 497.91-0.91
13/05/2026  CBA:  EURO - 431.78-0.98
13/05/2026  CBA:  GOLD - 55447-600 SILVER - 991.28+38.43
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆ ԵՎ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐԱՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
18/03/2013 11:43
Կիսվել

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆ ԵՎ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐԱՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Քննարկվել են Երևան և Ստեփանակերտ քաղաքների միջև հարաբերությունների խորացման և փոխշահավետ համագործակցության նպատակով 2012 թվականի սեպտեմբերին ստորագրված համաձայնագրի շրջանակում իրականացված աշխատանքներն ու հետագա ծրագրերը:

Ստեփանակերտ քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանդիպման ժամանակ ընդգծվել է, որ ԼՂՀ մայրաքաղաքը ամենասերտ և նպատակային համագործակցությունը ծավալում է հենց Երևանի հետ, և Երևանի քաղաքապետարանն էլ մշտապես պատրաստակամ է Ստեփանակերտի հետ կիսվելու իր փորձով և աջակցելու նոր ու հետաքրքիր ծրագրեր կյանքի կոչելու գործում:

Քննարկվել է առողջապահության, կրթության, քաղաքաշինության, սպորտի և զբոսաշրջության զարգացման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու  հնարավորությունները:

Անդրադառնալով, մասնավորապես, զբոսաշրջության զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին` Տարոն Մարգարյանը նախանշել է «Ժենգյալով հաց» խորագրով փառատոնի ծրագրային առաջարկը, ինչպես նաև նշել է,  որ արդեն իսկ հանձնարարված է Երևանում տեղադրել Արցախի տեսարժան վայրերը գովազդող ցուցանակներ, բացի այդ, քաղաքապետարանի պաշտոնական կայքում էլ ապահովել ԼՂՀ զբոսաշրջության վարչության կայքի համապատասխան հղումը: Երևանի քաղաքապետը նաև տեղեկացրել է, որ, 2013թ.-ին նախատեսված համագործակցության ծրագրերի շրջանակում, ապրիլին Ստեփանակերտ կգործուղվեն Երևանի քաղաքապետարանի ենթակայության մասնագիտացված տարբեր բուժհիմնարկների բժիշկներ:

Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Տարոն Մարգարյանին հերթական անգամ որպես քաղաքների բարեկամության խորհրդանիշ Արցախի մայրաքաղաքին նվիրաբերված համապատասխան գրառումով նստարաններ և աղբամաններ նվիրելու համար, որոնք կտեղադրվեն Ստեփանակերտի այգիներում և հանգստի այլ գոտիներում:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հաջորդ հանդիպումը կազմակերպել Երևանում:

13/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.63
+0.01
Եվրո (EUR)
431.78
-0.98
Ռուբլի (RUR)
5.0126
+0.0339
Լարի (GEL)
137.44
-0.29
55447
-600
Արծաթ
991.28
+38.43