Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՈՒՆ – «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ
27/11/2008 15:02
Կիսվել

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՈՒՆ – «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության «Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծման հայեցակարգին: Փաստաթուղթը մշակվել է` հիմք ընդունելով ՀՀ կառավարության ծրագրով ամրագրված գյուղատնտեսության ճյուղի առանցքային դերը` երկրի պարենային անվտանգության ապահովման եւ գյուղական աղքատության կրճատման տեսանկյունից: Հայեցակարգի համաձայն, գյուղատնտեսության ճյուղի զարգացումը պետք է ընթանա գյուղատնտեսության արդյունաբերականացման եւ արտադրություն-վերամշակում-շուկա շղթայի լիարժեք գործարկմամբ, որը հնարավորություն կտա ավելացնել գյուղացիական տնտեսությունների եկամուտները: Նշվել է, որ հայեցակարգի իրականացումը հնարավորություն կստեղծի զարգացնելու ոլորտի տնտեսական ներուժը եւ արժեգոյացման շղթան: Այն հիմք կհանդիսանա նաեւ` միջազգային լավագույն փորձն ուսումնասիրելով, անհրաժեշտության դեպքում, վերանայելու ՀՀ գյուղատնտեսության զարգացման ռազմավարությունը, խթանելու առավել բարձր մրցունակություն ապահովող եւ արտահանման կողմնորոշում ունեցող գյուղմթերքների արտադրությունը` արտաքին շուկայում հայկական գյուղմթերքների բրենդի ստեղծման միջոցով: Հայեցակարգի իրականացումը կարեւորվում է նաեւ ճյուղի ենթակառուցվածքների զարգացման, մասնավորապես, ոռոգման համակարգերի վերականգնման, արդիականացման ու ընդլայնման տեսանկյունից:

Այս նախագծի հետ կապված վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է, որպեսզի այս հայեցակարգը հնարավորին չափ սեղմ ժամկետում դարձնենք իրականություն, ինչը նշանակում է, որ հայեցակարգին հավանություն տալուց հետո, պետք է կազմել միջոցառումների ժամանակացույց, նշանակել պատասխանատուներ եւ արագ իրականացնել. «Սա չափազանց կարեւոր նախաձեռնություն է, կարեւոր է, որ կոնցեսիոները համաձայն է եւ պատրաստ է աջակցել ու մասնակցել այս ծրագրի իրականացմանը: Մեր խնդիրն է` հնարավորին չափ արագ այն իրականացնել, որովհետեւ 2009թ. գյուղատնտեսության ոլորտին աջակցություն ցուցաբերելը, նոր խթաններ ստեղծելը մեզ համար ունենալու է էական նշանակություն, եւ եթե այս ծրագիրը մենք հնարավորինս շուտ սկսենք իրականացնել, բնականաբար, դա ավելի բարենպաստ ներդրումային միջավայր կարող է ստեղծել: Նաեւ կարծում եմ, որ այս հայեցակարգn անհրաժեշտ է հանրությանը ներկայացնել, որովհետեւ ՀՀ-ում ձեւավորում ենք ազատ տնտեսական գոտի», – ասել է Տիգրան Սարգսյանը:

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6