Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
«Հեռակառավարող ձեռքեր». Viva-ն առաջարկում է սերվերային աջակցության հուսալի և ճկուն ծառայություն
02/09/2024 12:39
Կիսվել

«Հեռակառավարող ձեռքեր». Viva-ն առաջարկում է սերվերային աջակցության հուսալի և ճկուն ծառայություն

Սերվերների ստեղծումն ու դրանց սպասարկումը ենթադրում են ֆինանսական լուրջ ներդրում և բարձրակարգ մասնագետների առկայություն: Դրա պահանջն ունեն շատերը, սակայն ստեղծելու հնարավորություն՝ ոչ բոլորը: Viva-ն առաջարկում է խնդրի լուծում՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ: Ընկերությունը տալիս է սերվերային համակարգերի համատեղակայման ու դրանց սպասարկման մատչելի տարբերակներից օգտվելու հնարավորություն. Viva-ն ընդլայնում է համատեղակայման ծառայությունների ցանկը՝ ներկայացնելով «Հեռակառավարող ձեռքեր»-ը։

Հեռակառավարումն իրականացվում է բարձրակարգ մասնագետների կողմից՝ KVM-ով (վիրտուալ ծրագրային ապահովում) IP-ի (համացանցային հաղորդակարգ) միջոցով: Դա թույլ է տալիս ամբողջական վերահսկողություն ունենալ համատեղակայված սարքավորումների նկատմամբ. մասնավորապես, ցանկացած պահի և աշխարհի ցանկացած կետից ստանալ կառավարման հնարավորություն, ունենալ անվտանգ կապ, գաղտնագրված միացումներ սարքերին, խնդիրների բացահայտում և անսարքությունների արագ վերացում՝ առանց տեղում ֆիզիկապես ներկա լինելու անհրաժեշտության: Ծառայությունից օգտվողի համար «հեռակառավարող ձեռքերի» գործառույթը սպասարկման մակարդակի մասին համաձայնագրով ստանձնում է  Viva-ի տեխնիկական աջակցության թիմը:

«Viva-ն շարունակում է ժամանակակից լուծումներով՝  բարձրակարգ ծառայություններ առաջարկել: Մեր հաճախորդների համար ստեղծվում են ժամանակը, ռեսուրսներն ու ֆինանսական միջոցները խնայելու հնարավորություններ: Սերվերային աջակցության ծառայությունը դրանցից մեկն է: Այն հուսալի է, ճկուն և ապահով: Մեր տեխնիկական թիմը պատրաստ է արագ արձագանքելու և աջակցելու՝ ցանկացած հարցում»,- նշել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Viva-ի սերվերային աջակցության ենթակառուցվածքը նախագծված է սերվերի առավելագույն հասանելիություն ապահովելու համար՝ էլեկտրական սնուցմամբ, հովացման համակարգով և ցանցի միացման բազմակի պահուստավորմամբ:

Սերվերային աջակցության ծառայությունների նկարագրությունն ու մանրամասները:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88