Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Intel-ի գործադիր տնօրենը կառաջարկի ակտիվների լայնածավալ վաճառքի ծրագիր
02/09/2024 13:32
Կիսվել

Intel-ի գործադիր տնօրենը կառաջարկի ակտիվների լայնածավալ վաճառքի ծրագիր

Intel-ի գործադիր տնօրեն Փեթ Գելսինջերը տնօրենների խորհրդին կառաջարկի ընկերության ֆինանսական վիճակի բարելավման ծրագիր՝ ներառյալ մի քանի ակտիվների վաճառքը և ծախսերի կրճատումը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Գելսինջերի ծրագիրը ներառում է, մասնավորապես, Altera դուստր ձեռնարկության վաճառքը, քանի որ կորպորացիան այլևս չի կարող իրեն թույլ տալ ապահովել դրա գործունեությունը: Intel-ը 16.7 միլիարդ դոլարով ձեռք է բերել այս ընկերությունը 2015 թվականին: Բացի այդ, Intel-ի գործադիր տնօրենը մտադիր է տնօրենների խորհրդին առաջարկել կասեցնել կամ ամբողջությամբ հրաժարվել Գերմանիայում գործարան կառուցելու նախագծից, որի արժեքը պետք է կազմեր մոտ 32 միլիարդ դոլար:

IDram

Գործակալության տվյալներով՝ Intel-ը նախատեսում է 2025 թվականին ծախսերը կրճատել մինչև 21.5 միլիարդ դոլար, ինչը 17%-ով պակաս է 2024 թվականի համեմատ: Ներկայումս ամերիկյան տեխնոլոգիական հսկայի կապիտալիզացիան իջել է 100 միլիարդ դոլարի նշագծից:

Օգոստոսի 30-ին Bloomberg-ը, հղում անելով անանուն աղբյուրներին, հայտնել է, որ Intel-ը տարբերակներ է ուսումնասիրում իր ֆինանսական վիճակը բարելավելու համար: Կորպորացիայի ղեկավարության կողմից քննարկված սցենարները ներառում են նրա որոշ ստորաբաժանումների միաձուլում, ինչպես նաև բաժանմունքի վաճառք:

Իսկ ավելի վաղ՝ օգոստոսի 2-ին Bloomberg-ը հայտնել է, որ Intel-ի բաժնետոմսերը նվազել են 20%-ով՝ կորուստների մասին հայտնելուց և աշխատատեղերը 15%-ով կրճատելու մտադրության մասին հայտարարությունից հետո: Գործակալության տվյալներով՝ ընկերության եկամուտը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1%-ով և կազմել 12.8 միլիարդ դոլար: Ի դեպ, ընկերությունը մտադիր է հոկտեմբերից դադարեցնել նաև բաժնետերերին շահաբաժինների վճարումը:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88