Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՏԱՔՍԻՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ԿԱՐԳ. ԴԵՂԻՆ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐ ԱՅԼԵՎՍ ՉԵՆ ԼԻՆԻ
18/03/2013 19:08
Կիսվել

ՏԱՔՍԻՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ԿԱՐԳ. ԴԵՂԻՆ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐ ԱՅԼԵՎՍ ՉԵՆ ԼԻՆԻ

Մարդատար տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումների ոլորտի զարգացման բարեփոխումների ընթացքում, հաշվի առնելով կուտակված փորձը և բողոքները, ընդառաջելով ներկայացված բազմաթիվ առաջարկությունները, մշակվել  են կանոնակարգային նոր մոտեցումներ՝ուղղված բացառապես վարորդների աշխատանքի դյուրացմանը, ադմինիստրատիվ-բյուրոկրատական միջամտությունների առավելագույն կրճատմանը, գրանցման, աշխատանքի և սպասարկման պայմանների բարելավմանը:

Մարտի 18-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ կատարված փոփոխությունները ներկայացրին  ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արտաշես Ավետիսյանը, ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոն» -ի տնօրեն Արմեն Եղիազարյանը: 

ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարի տեղակալ Արտաշես Ավետիսյանը տեղեկացրեց, որ փաթեթում ներառված փոփոխությունների համաձայն՝ հանվելու է դեղին հիմնագույնի համարանիշերի պահանջը, որը փոխարինվելու է ինքնակպչուն ներդիրներով: «Դեղին համարանիշերն առաջին հերթին կատարում էին վերահսկողական գործառույթ, այս դեպքում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը կտրամադրի ինքնակպչուն ներդիրներ,  որոնք թույլ կտան հասկանալ, որ տվյալ տաքսիները գործում են օրենսդրական դաշտում»,- նշեց Ա. Ավետիսյանը:

Տաքսոմոտորային փոխադրումներ իրականացնողները դեղին հիմնագույնի համարանիշերի տրման համար  այլևս չեն վճարի 17 000 դրամ:

 «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի հարցին ի պատասխան՝  Ա. Ավետիսյանը տեղեկացրեց, որ  ժապավենները կտրամադրվեն անվճար։

Հանվել է նաև ամենօրյա բուժզննման և տեխզննման  պահանջը, քանի որ ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այն կրում էր ձևական բնույթ:  Ներկայացված նախագծով ֆիզիկական անձանց ևս հնարավորություն է տրվում իրականացնել մեկ ավտոմեքենայով մարդատար տաքսի ուղևորափոխադրումների ծառայություններ, որի արդյունքում նրանք հարկային մարմիններ  հաշվետվություններ չեն ներկայացնի: 

Կատարված փոփոխություններով՝ կբարելավվի և կպարզեցվի լիցենզիայի հատկացման գործընթացը. ներկայիս 30 օրվա փոխարեն լիցենզիա կտրամադրվի փաստաթղթերը ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Ֆիզիկական անձանց կողմից մեկ ավտոմեքենայով մարդատար տաքսի ուղևորափոխադրումների իրականացման դեպքում առաջարկվում է միավորել հարկը և պետական տուրքը: Գոյություն ունի վճարման երեք տարբերակ. ֆիզիկական անձանց կողմից մարդատար-տաքսի մեկ ավտոմեքենայով ուղևորափոխադրումների կազմակերպման համար Երևան քաղաքում ամսական՝ 12 հազար, եռամսյակային կտրվածքով՝ 34 հազար և տարեկան՝ 120 հազար դրամ:

«Yerkir.am» լրատվական կայքի  լրագրողի այն հարցին, թե ի՞նչ սկզբունքով պետք է ստուգաչափվեն հաշվիչները, Ա. Ավետիսյանը նշեց, որ տաքսիների հաշվիչները տարին մեկ անգամ պարտադիր պետք է ենթարկվեն ստուգաչափման,  իսկ ուղևորը պետք է հստակ իմանա, թե մատուցված ծառայության դիմաց ինչքան գումար է վճարելու:

Ասուլիսին ներկա Ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Տոնոյանը ևս կարևորեց  դեղին պետհամարանիշերի փոփոխությունը՝ նշելով, որ նախկինում  քաղաքացիները լուրջ խնդիրներ էին ունենում  ոչ միայն ֆինանսական, այլև բյուրոկրատական տեսանկյունից:

«Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոնի» ղեկավար Արմեն Եղիազարյանը հավելեց, որ  փոփոխությունների արդյունքում վարորդները խնայողություններ կանեն:

Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե  անհատ տաքսիստները մտահոգություն ունեն, որ այս քայլերով փորձ է արվում իրենց «խոշորոցանել»՝ տանել դեպի խոշոր տաքսապարկեր, Ա.Ավետիսյանը նշեց, որ նման բան գոյություն չունի:

«Բոլոր փոփոխություններն  ուղղված են տաքսի ծառայություններ մատուցող կազմակերպությունների շահերի պաշտպանությանը, գործունեության պայմանների բարելավմանը և ուղևորների սպասարկման որակի բարձրացմանը»,-ընդգծեց Ա.Ավետիսյանը։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2