Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Մեծ Բրիտանիայի վերջին ածխով աշխատող էլեկտրակայանը փակվում է
04/09/2024 14:57
Կիսվել

Մեծ Բրիտանիայի վերջին ածխով աշխատող էլեկտրակայանը փակվում է

Մեծ Բրիտանիան, որը 1882 թվականին Լոնդոնում գործարկեց աշխարհում առաջին ածխով աշխատող էլեկտրակայանը, հայտարարել է սեպտեմբերի վերջին երկրի վերջին ածխով աշխատող էլեկտրակայանի փակման մասին:

Financial Times-ը հայտնում է, որ, այդպիսով, Մեծ Բրիտանիան «կդառնա G7-ի առաջին երկիրը, որն աստիճանաբար կդադարեցնի ածխի օգտագործումը էլեկտրաէներգիայի արտադրության համար»: Ընդ որում՝ դա տեղի կունենա մեկ տարի շուտ, քան նախատեսել էին բրիտանական իշխանությունները: Գերմանիան մտադիր է դա անել մինչև 2038 թվականը, Կանադան՝ մինչև 2030 թվականը, իսկ Իտալիան՝ մինչև 2025 թվականի վերջը (բացառելով միայն Սարդինիա կղզին):

Դեռ 1990-ին ածխով աշխատող կայանները, ըստ հրապարակման, արտադրում էին թագավորությունում սպառվող էլեկտրաէներգիայի 80%-ը, սակայն 2023-ին այդ մասնաբաժինը իջավ մինչև 1%: Մասնավորապես, գազային էլեկտրակայաններին բաժին է ընկել 34.7%-ը, հողմային և արևային էներգիան՝ 32.8%-ը, ատոմակայաններին՝ 13.8%-ը:

Մեծ Բրիտանիայի «National Grid» էներգահամակարգի օպերատոր-ընկերության ներկայացուցիչ Մեթ Մագիլի խոսքով՝ շատերը չէին հավատում, որ ներկայումս հնարավոր է ածուխից հրաժարվելը:

«Այնուամենայնիվ, հսկայական աշխատանքից հետո, որն առաջին հերթին կապված էր առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման, արտադրության ծախսերի կրճատման և կառավարության զգալի ֆինանսական աջակցության հետ, այն իրականություն դարձավ»:

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41