Բիզնես

USD BUY - 363.00-0.50 USD SELL - 365.50+0.50
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+1.50
OIL:  BRENT - 93.55+1.92 WTI - 86.50+0.79
COMEX:  GOLD - 4516.30+0.52 SILVER - 68.03+3.50
COMEX:  PLATINUM - 1879.60+3.46
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.04+0.39 EUR/GBP - 1.1692+0.14
FOREX:  EUR/USD - 1.1692+0.14 GBP/USD - 1.3642+0.23
STOCKS RUS:  RTSI - 801.79-0.26
STOCKS US: DOW JONES - 52759.21-1.32 NASDAQ - 26067.17-1.00
STOCKS US: S&P 500 - 7641.16-0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10748.16+0.04 CAC40 - 8453.09-0.57
STOCKS EUR:  DAX - 25983.04-0.42
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» -Ն ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ
19/03/2013 11:42
Կիսվել

«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» -Ն ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ պատվիրակությունը՝ ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի գլխավորությամբ, մասնակցել է մարտի 12-15 Պրահայում կայացած Բեռնափոխադրումների 4-րդ միջազգային երկաթուղային կոնֆերանսի աշխատանքներին:

Միջոցառումը նվիրված է եղել եվրասիական երկաթուղային բեռնատար բիզնեսի զարգացմանը և կազմակերպվել է Երկաթուղիների միջազգային խորհրդի, Երկաթուղիների համագործակցության կազմակերպության, Երկաթուղային տեխնիկայի արտադրողների եվրոպական ընկերակցության և Երկաթուղային տեխնիկայի և ենթակառուցվածքի եվրոպական միության մասնակցությամբ:

Կոնֆերանսի աշխատանքներին մասնակցել են նաև Երկաթուղիների միջազգային խորհրդի նախագահ, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինը, խորհրդի գլխավոր տնօրեն Ժան-Պիեր Լուբինուն, Եվրոպական երկաթուղային արդյունաբերության միության գլխավոր տնօրեն Ֆիլիպ Սիտրոյենը և Երկաթուղային տեխնիկայի և ենթակառուցվածքի եվրոպական միության գործադիր տնօրեն Լիբոր Լոխմանը:

Կոնֆերանսի շրջանակներում կայացել է նաև Եվրասիական երկաթուղային համաժողովը, որի ընթացքում, մասնավորապես, քննարկվել են երկաթուղիների դերը եվրասիական տրանսպորտային համակարգի զարգացման գործում:

«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը կոնֆերանսի ժամանակ հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի երկաթուղային համակարգի առկա հնարավորությունները և զարգացման հեռանկարները, տարանցիկ առավելությունները, ՀԿԵ-ի՝ որպես երկաթուղային ազգային փոխադրողի նպատակներն ու խնդիրները, Ընկերության ներդրումային քաղաքականությունը: Վիկտոր Ռեբեցը իր ելույթում նշեկ է, որ Արևմուտքի և Արևելքի, Հյուսիսի և Հարավի հատման ուղիներում գտնվելով և  հանդիսանալով Մետաքսե Մեծ ճանապարհի պետություններից մեկը՝ Հայաստանը իր երկաթուղային ենթակաքուցվածքով կարող է դառնալ կապող օղակ միջազգային տրանսպորտային հոսքերի համար, ինչը, ըստ նրա, թույլ կտա խուսափել երկաթուղային ենթակառուցվաքի լրացուցիչ բեռնվածությունից, ճանապարհի երկարացումից և տնտեսել միջոցներն ու ժամանակը:

Ընկերության ղեկավարը մասնակիցներին ներկայացրել է նաև Վանաձոր-Ֆիոլետովո նոր երկաթուղային հատվածի, Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման, հայ-թուրքական սահմանում գտնվող «Ախուրյան» միջազգային լոգիստիկ կենտրոնի բացման նախագծերը:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6