Բիզնես

USD BUY - 364.50-0.50 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 418.00+1.50 EUR SELL - 422.00+0.50
OIL:  BRENT - 90.09+2.27 WTI - 84.67+2.82
COMEX:  GOLD - 4049.10-0.65 SILVER - 57.59-2.72
COMEX:  PLATINUM - 1658.70+0.88
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.81-1.79 EUR/GBP - 1.1527+0.18
FOREX:  EUR/USD - 1.1527+0.18 GBP/USD - 1.348+0.26
STOCKS RUS:  RTSI - 882.61+1.25
STOCKS US: DOW JONES - 52485.03+0.53 NASDAQ - 25373.85+1.00
STOCKS US: S&P 500 - 7489.72+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63754.90-0.94 TOPIX - 3960.03-1.08
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.40+0.48 SSEC - 3809.66-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10868.05-0.27 CAC40 - 8509.64+0.28
STOCKS EUR:  DAX - 25629.24+0.07
03/08/2026  CBA:  USD - 365.98-0.22 GBP - 492.65+0.4
03/08/2026  CBA:  EURO - 421.76+0.63
03/08/2026  CBA:  GOLD - 47379-1023 SILVER - 679.22-4.3
Գործարանների փակումը սպառնում է ամբողջ ԵՄ ավտոարդյունաբերությանը
05/09/2024 22:38
Կիսվել

Գործարանների փակումը սպառնում է ամբողջ ԵՄ ավտոարդյունաբերությանը

Գերմանիայում իր գործարանները պատմության մեջ առաջին անգամ փակելու Volkswagen-ի (VW) ծրագրերը միայն մասշտաբային ցնցումների սկիզբն են, որին սպասում է Եվրամիության ամբողջ ավտոարդյունաբերությունը, գրում է Bloomberg-ը: Արդյունաբերության փորձագետների գնահատմամբ՝ ԵՄ-ում կան ավելի քան 30 ոչ շահութաբեր ավտոմոբիլային արտադրություններ, որոնց թվում են ոչ միայն VW ձեռնարկությունները, այլև շատ այլ ընկերությունների գործարաններ, այդ թվում՝ Stellantis-ը և Renault-ը:

ԵՄ-ում ավտոմեքենաների վաճառքը մինչ այժմ կազմում է նախահամաճարակային մակարդակի ընդամենը չորս հինգերորդը: Եվրոպական ավտոարդյունաբերության՝ Չինաստանի և Tesla-ի հետ ավտոմեքենաների շուկայում մրցակցելու փորձերը ձախողվում են։ Հսկայական ներդրումներ են արվել էլեկտրական մեքենաների արտադրությանն անցնելու համար, և այս ամենը այն պայմաններում, երբ ԵՄ-ն իրեն զրկել է Ռուսաստանից էներգակիրների շահավետ մատակարարումներից։

Օրինակ՝ Stellantis-ը (ձևավորվել է իտալական Fiat-ի և ֆրանսիական Peugeot Citroen-ի միաձուլմամբ 2021 թվականին, նրան է պատկանում նաև Chrysler-ը) զեկուցել է առաջին կիսամյակում զուտ շահույթի կրկնակի անկման մասին՝ շուկայի մասնաբաժնի նվազման և այնպիսի մոդելների թույլ պահանջարկի ֆոնին, ինչպիսին է էլեկտրական Fiat 500-ը։ Ընկերության արտադրությունը Իտալիայում հունվար-հունիսին նվազել է ավելի քան մեկ երրորդով։

Հատկապես մեծ է Արևմտյան Եվրոպայի հին ձեռնարկությունների փակման ռիսկը, որտեղ աշխատավարձերն ու ծախսերն ավանդաբար ավելի բարձր են: Արտադրությունների փակումը լուրջ հետեւանքներ կունենա. աշխատանքից կզրկվեն հազարավոր մարդիկ, ինչպես գործարանների աշխատողները, այնպես էլ դրանց շուրջ կառուցված տեղական տնտեսությամբ զբաղվողները՝ դետալների մատակարարներից և լոգիստներից մինչև հավաքարարներ և հացթուխներ:

Յուրաքանչյուր նման գործարանի փակումը կուղեկցվի տեղական իշխանությունների և արհմիությունների հետ բանակցություններով: Այսպես, Բրյուսելում VW գործարանի փակումը ընկերությանը կարժենա մոտ 1 մլրդ դոլար։

Ավտոարդյունաբերության կրճատումը հերթական հարվածը կդառնա ԵՄ լճացող տնտեսության համար, որը տառապում է սեփական հակառուսական պատժամիջոցներից, էներգակիրների բարձր գներից, բյուջետային ճգնաժամից, արդյունաբերական անկումից, արտահանման համաշխարհային պահանջարկի կրճատումից և համաշխարհային շուկաներում Չինաստանի հետ մրցակցությունից:

03/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.98
-0.22
Եվրո (EUR)
421.76
+0.63
Ռուբլի (RUR)
4.5639
-0.0426
Լարի (GEL)
139.54
+0.02
47379
-1023
Արծաթ
679.22
-4.3