ՀՀ ԿԲ. ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 19/03/13
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մարտի 19-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 1.23 դրամով և կազմել 415.75 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.17 դրամով և կազմել 538.31 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.05 դրամով և կազմել 13.49 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.70 դրամով և կազմել 628.99 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 173.37 դրամով և կազմել 21436.80 դրամ: Արծաթի գինը նվազել է 0.33 դրամով և կազմել 384.96 դրամ: Պլատինի գինն աճել է 63.00 դրամով և կազմել 21293.11 դրամ: