Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Որքա՞ն մթերք է արտադրվում Վրաստանում
05/09/2024 17:41
Կիսվել

Որքա՞ն մթերք է արտադրվում Վրաստանում

Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ անցած տարի Վրաստանում պարենային անվտանգության երաշխիք հանդիսացող ինքնաբավության մակարդակը նվազել է գրեթե բոլոր պարենային ապրանքների համար, սակայն որոշ պրոդուկտների դեպքում արտադրական աճ է արձանագրվել:

Տեղական ցորենի արտադրությունը 2023 թվականին նախորդ տարվա համեմատ 157 հազար տոննայից նվազել է մինչև 147 հազար տոննա: Ելնելով այն հանգամանքից, որ այս ապրանքի սպառումը կազմում է 559 հազար տոննա, այս ապրանքի ինքնաբավության մակարդակը կազմում է ընդամենը 22%:

Նույն վիճակագրության համաձայն՝ կարտոֆիլի արտադրությունը 199 հազար տոննայից նվազել ու հասել է 197 տոննայի, իսկ սպառումը կազմում է 186 հազար տոննա: Այսպիսով, ինքնաբավության մակարդակը կազմում է 87%:

Չնայած խաղողի ինքնաբավության մակարդակը բավականին բարձր է և անցյալ տարի 201%-ից հասել է 236%-ի, սակայն դրա արտադրությունը նվազել է: Ըստ վիճակագրության՝ 2023-ին հանրապետությունում արտադրվել է 221 հազար տոննա արտադրանք, 2022-ին՝ 287 հազար տոննա: Այս ապրանքի սպառումը կազմում է ընդամենը 70 հազար տոննա, իսկ 128 հազարը՝ արտահանվում:

Աճել է նաև բանջարեղենի տեղական արտադրությունը: Մասնավորապես, 2023 թվականին արտադրվել է 142 տոննա արտադրանք՝ 2022-ի 129 հազար տոննայի դիմաց: Սակայն սպառումը 191 հազար տոննայից հասել է 213 հազար տոննայի, հետևաբար ինքնաբավության մակարդակը մնացել է 52%-ի վրա: Սա վերջին տարիների ամենացածր ցուցանիշն է:

Աճել է նաև մսի արտադրությունը: 2023-ին արտադրվել է 78.7 հազար տոննա միս, 2022 թվականին՝ 74.6 հազար տոննա: Սպառումը կազմում է 168.1 հազար տոննա, ինչի արդյունքում ինքնաբավության մակարդակը կազմում է 47%: Սակայն այստեղ պետք է նշել, որ աճել է միայն խոզի և թռչնամսի արտադրությունը, իսկ խոշոր եղջերավորների և գառան մսի արտադրությունը՝ նվազել:

Կաթի և կաթնամթերքի արտադրությունը 565 հազար տոննայից հասել է 584 հազար տոննայի: Սակայն սննդամթերքի սպառումը 715 հազար տոննայից հասել է 756 հազար տոննայի, մինչդեռ ինքնաբավության ցուցանիշը 77%-ից անկել է մինչև 75%:

Ինչ վերաբերում է ձվի արտադրությանն, ապա այն 655 միլիոնից նվազել է 653 միլիոնի: Այստեղ սպառումը կազմում է 649 միլիոն միավոր: Ինքնաբավության մակարդակը 96%-ից իջել է 93%-ի:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01