LME. ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 20/03/13
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) երեկ կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինն աճել է 0.39%-ով և կազմել 1946.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.28%-ով և կազմել 7569.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.23%-ով և կազմել 2180.00 դոլար, նիկելի գինն աճել է 2.03%-ով և կազմել 12468.23 դոլար, անագի գինն աճել է 0.22%-ով և կազմել 23300.0 դոլար, ցինկի գինը նվազել է 0.39%-ով և կազմել 1921.50 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 24200.0 դոլար, կոբալտի գինն աճել է 2.59%-ով և կազմել 25750.0 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա: