Տնտեսական

USD BUY - 384.50+0.00 USD SELL - 386.00-2.50
EUR BUY - 443.00+3.50 EUR SELL - 448.50+0.50
OIL:  BRENT - 69.81-10.59 WTI - 66.84-10.74
COMEX:  GOLD - 3366.80-0.16 SILVER - 36.09-0.03
COMEX:  PLATINUM - 1291.90+1.76
LME:  ALUMINIUM - 2588.50+1.53 COPPER - 9667.50+0.35
LME:  NICKEL - 14804.00-1.38 TIN - 32693.00+0.03
LME:  LEAD - 2003.00+0.55 ZINC - 2687.00+2.15
FOREX:  USD/JPY - 145.49-1.09 EUR/GBP - 1.1603+0.84
FOREX:  EUR/USD - 1.1603+0.84 GBP/USD - 1.3559+0.87
STOCKS RUS:  RTSI - 1110.40+0.58
STOCKS US: DOW JONES - 42581.78+0.89 NASDAQ - 19630.97+0.94
STOCKS US: S&P 500 - 6025.17+0.96
STOCKS JAPAN:  NIKKEI - 38790.56+1.14 TOPIX - 2781.35+0.73
STOCKS CHINA:  HANG SENG - 24177.07+2.06 SSEC - 3420.57+1.15
STOCKS EUR:  FTSE100 - 8758.04-0.19 CAC40 - 7537.57-0.69
STOCKS EUR:  DAX - 23269.01-0.35
24/06/2025  CBA:  USD - 385.62-0.46 GBP - 524.83+8.29
24/06/2025  CBA:  EURO - 447.28+4.68
24/06/2025  CBA:  GOLD - 41912+103 SILVER - 447.94-0.53
2024-ի հունվար-օգոստոսին Հայաստանում սպառողական գների ինդեքսը նվազել է 0․1%-ով
05/09/2024 22:07
Կիսվել

2024-ի հունվար-օգոստոսին Հայաստանում սպառողական գների ինդեքսը նվազել է 0․1%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-օգոստոս ամիսներին՝ 2023թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն նվազել է 0․1%-ով, իսկ 2023թ.-ի դեկտեմբերի համեմատ նվազել է 1.2%-ով։

Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2023թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ նվազել են 3.2 %-ով։

Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2023թ.-ի հունվարի-օգոստոսի համեմատ աճել են 6.1%-ով։

Հագուստի և կոշիկի գները 2023թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ նվազել են 0.7%-ով։

Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները 2023թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ աճել են 0.2%-ով։

Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման գները 2023թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ նվազել են 1.2%-ով։

Առողջապահության գները 2023թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ աճել են 0.7%-ով։

Տրանսպորտի գները 2023թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ աճել են 9.6%-ով։

Կապի ծառայությունների գները 2023թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ չեն փոփոխվել։

Հանգստի և մշակութային գները 2023թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ աճել են 0.4%-ով։

Կրթության գները 2023թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ աճել են 4.8 %-ով։

Ռեստորանների և հյուրանոցների գները 2023թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ աճել են 3.5%-ով։

Տարբեր ապրանքների և ծառայությունների գները 2023թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ նվազել են 0.9%-ով։

Սննդամթերքի գներ:2024թ. օգոստոսին 2023թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.0% գնաճ, իսկ 2024թ. հուլիսի համեմատ՝ 0.2% գնանկում: Հանրապետության դիտարկվող 7 բնակավայրերում 2024թ. օգոստոսին հուլիսի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 0.6-0.1%-ով, 3-ում արձանագրվել է 0.1-0.5% գնաճ, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 0.2%-ով:

2024թ. օգոստոսին 2023թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում գրանցվել է խոզի և տավարի մսերի՝ համապատասխանաբար 6.8%, 1.8% գնանկում և գառան մսի՝ 2.6% գնաճ, իսկ 2024թ. հուլիսի համեմատ՝ համապատասխանաբար 0.4% 0.6% և 0.1% գնանկում: Մարգարինի գինը 2024թ. օգոստոսին 2023թ. օգոստոսի համեմատ նվազել է 16.9%-ով, պանրինը՝ 6.9%-ով , թարմ կաթինը՝ 1.9%-ով, իսկ 2024թ. հուլիսի համեմատ՝0.3%, 0.8%, 0.9%-ով:

Միաժամանակ, 2024թ. օգոստոսին 2023թ. օգոստոսի համեմատ թռչնամսի գինը նվազել է 5.5%-ով, ալյուրինը՝ 1.0%-ով, կարագինը՝ 0.7%-ով, բլղուրինը՝ 0.7%-ով, իսկ 2024թ. հուլիսի համեմատ արձանագրվել է համապատասխանաբար 0.1%, 0.2%, 1.2%, 0.4% գնաճ: Արևածաղկի բուսական յուղի գինը 2024թ. օգոստոսին 2023թ. օգոստոսի համեմատ նվազել է 6.3%-ով, իսկ 2024թ. հուլիսի համեմատ գրանցվել է 1.3% գնաճ: Ձվի գինը 2024թ. օգոստոսին 2023թ. օգոստոսի համեմատ աճել է 8.3%-ով, իսկ 2024թ. հուլիսի համեմատ՝ 0.1%-ով: 2024թ. օգոստոսին 2023թ. օգոստոսի համեմատ ոսպի գինն աճել է 9.2%-ով, թթվասերինը՝ 0.7%-ով, իսկ 2024թ. հուլիսի համեմատ՝ 0.8% և 0.4%-ով:

Սուրճի գինը 2024թ. օգոստոսին 2023թ. օգոստոսի համեմատ աճել է 8.8%-ով, շոկոլադինը՝ 3.9%-ով, կակաոյինը՝ 3.6%-ով, իսկ 2024թ. հուլիսի համեմատ` համապատասխանաբար 0.5%, 1.7% և 0.8%-ով:
2024թ. օգոստոսին 2023թ. օգոստոսի համեմատ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 2.5%, իսկ 2024թ. հուլիսի համեմատ՝ 1.7% գնաճ: Ալկոհոլային խմիչքի գները 2024թ. օգոստոսին 2023թ. օգոստոսի համեմատ աճել են 7.7%-ով, իսկ 2024թ. հուլիսի համեմատ՝ 0.8%-ով:

Բանջարեղենի ապրանքախմբում 2024թ. օգոստոսին 2023թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 15.0%, իսկ 2024թ. հուլիսի համեմատ՝ 3.6% գնաճ: 2024թ. օգոստոսին 2023թ. օգոստոսի համեմատ մրգի ապրանքախմբում գրանցվել է 8.5% գնաճ, իսկ 2024թ. հուլիսի համեմատ` 6.0% գնանկում:

Ոչ պարենային ապրանքների գներ: 2024թ. օգոստոսին 2023թ. օգոստոսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակը նվազել է 1.6%-ով, իսկ 2024թ. հուլիսի համեմատ՝ 0.6%-ով:

Հանրապետության դիտարկվող 5 բնակավայրերում 2024թ. օգոստոսին հուլիսի համեմատ ոչ պարենային ապրանքների գները նվազել են 1.2-0.2%-ով, 5-ում գրանցվել է 0.2-2.1% գնաճ, իսկ մեկում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գները նվազել են 1.1%-ով: 2024թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի 1.6% գնաճ և դիզելային վառելիքի 1.2% գնանկում: 2024թ. օգոստոսին 2023թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի՝ 3.2% և դիզելային վառելիքի՝ 5.4% գնաճ, իսկ 2023թ. դեկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 7.3% և 7.8% գնանկում:

2024թ. օգոստոսին 2023թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) 92.2%, իսկ 2024թ. հուլիսի համեմատ՝ 30.7% գնաճ, ընդ որում, 2024թ. հուլիսին հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) միջին ամսական գինը կազմել է 175.6 դրամ, իսկ օգոստոսին՝ 229.6 դրամ:

Ծառայությունների սակագներ: Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2024թ. օգոստոսին 2023թ. օգոստոսի համեմատ սակագներն աճել են 3.3%-ով, իսկ 2024թ. հուլիսի համեմատ՝ 0.7%-ով:

2024թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետության դիտարկվող բնակավայրերում բնակչությանը մատուցված ծառայությունների սակագներն աճել են 0.5-1.0%-ով, այդ թվում, սակագների համեմատաբար բարձր հավելաճ գրանցվել է ք. Գյումրիում: Մայրաքաղաքում բնակչությանը մատուցված ծառայությունների սակագներն աճել են 0.7%-ով:

Արտարժույթի շուկա: : 2024թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սպառողական գների 0.1% հավելաճ, իսկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը մնացել է անփոփոխ: 2024թ. օգոստոսին 2023թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գները և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը նվազել են համապատասխանաբար 1.2% և 4.1%-ով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ համապատասխանաբար 3.2% և 2.1% նվազում: 2024թ. օգոստոսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 388.1 դրամ, ինչը 0.5%-ով գերազանցել է 2023թ. օգոստոսի համապատասխան ցուցանիշը (386.2 դրամ):

24/06/2025
դրամ
Դոլար (USD)
385.62
-0.46
Եվրո (EUR)
447.28
+4.68
Ռուբլի (RUR)
4.9287
-0.0027
Լարի (GEL)
141.59
-0.14
41912
+103
Արծաթ
447.94
-0.53