Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
ԱՎԱԳԱՆԻՆ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2012Թ.-Ի ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
20/03/2013 11:59
Կիսվել

ԱՎԱԳԱՆԻՆ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2012Թ.-Ի ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է Երևան քաղաքի 2012 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը: Ըստ հաշվետվության՝ Երևան  քաղաքի 2012  թվականի բյուջեի ընդամենը փաստացի եկամուտները կազմել են 57.2 մլրդ ՀՀ դրամ՝  ծրագրված (ճշտված) 67,6 մլրդ ՀՀ դրամի նկատմամբ: Արդյունքում, ծրագրային  ցուցանիշները  կատարվել է 84.6%-ով: Միևնույն ժամանակ, տարեսկզբին հաստատված բյուջեի ծրագրված ցուցանիշի համեմատ փաստացի եկամուտները կատարվել են 89.9%-ով։  

Ըստ ներկայացված տվյալների՝ ընդամենը եկամուտներն, առանց պետության կողմից պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցների, ծրագրվել էր (ճշտված) 43,3 մլրդ ՀՀ դրամ, որի դիմաց փաստացի կատարողականը կազմել է 91.4%։ 

Երևանի 2012 թվականի բյուջեի փաստացի հավաքագրված ընդհանուր եկամուտները 2011 թվականի փաստացի ցուցանիշից ավել են 6,0 մլրդ ՀՀ դրամով, իսկ սեփական եկամուտները 2011 թվականի համապատասխան ցուցանիշից ավել են 30.0%-ով կամ 4,0 մլրդ ՀՀ դրամով։  

2012  թվականի ծախսերի ծավալը 2011 թվականի փաստացի կատարողականից ավել է 6,5 մլրդ ՀՀ դրամով, իսկ թերակատարումը հիմնականում պայմանավորված է գնումների գործընթացում առաջացած խնայողություններով:

Երևանի քաղաքապետարանի հայտարարության համաձայն՝ 2012  թվականի բյուջեի պարտքեր չեն թողնվել  և փաստացի կատարողականի սահմաններում բոլոր ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ ֆինանսավորվել են։

25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46