Այլ Լուրեր

USD BUY - 370.00-1.00 USD SELL - 373.50-0.50
EUR BUY - 433.00-2.00 EUR SELL - 439.50-0.50
OIL:  BRENT - 98.17+3.35 WTI - 89.20+0.69
COMEX:  GOLD - 4754.20-1.09 SILVER - 76.88-3.84
COMEX:  PLATINUM - 2075.90-0.25
LME:  ALUMINIUM - 3557.50-0.20 COPPER - 13275.00-0.54
LME:  NICKEL - 18250.00+0.73 TIN - 50684.00-0.02
LME:  LEAD - 1974.00+0.61 ZINC - 3408.50-1.09
FOREX:  USD/JPY - 159.35+0.25 EUR/GBP - 1.1738-0.30
FOREX:  EUR/USD - 1.1738-0.30 GBP/USD - 1.3508-0.04
STOCKS RUS:  RTSI - 1164.68+1.02
STOCKS US: DOW JONES - 49149.38-0.59 NASDAQ - 24259.96-0.59
STOCKS US: S&P 500 - 7064.01-0.63
STOCKS JAPAN:  NIKKEI - 59349.17+0.89 TOPIX - 3770.38-0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 26487.48+0.48 SSEC - 4085.08+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10498.09-1.05 CAC40 - 8235.72-1.14
STOCKS EUR:  DAX - 24270.87-0.60
21/04/2026  CBA:  USD - 372.59-0.26 GBP - 503.41-0.57
21/04/2026  CBA:  EURO - 438.2-0.68
21/04/2026  CBA:  GOLD - 57662-723 SILVER - 950-0.84
Yandex Armenia-ն ծրագրավորման դպրոցում սովորելու համար նոր հայտերի հավաքագրում է սկսում
06/09/2024 14:41
Կիսվել

Yandex Armenia-ն ծրագրավորման դպրոցում սովորելու համար նոր հայտերի հավաքագրում է սկսում

Yandex Armenia-ն Վանաձորի և Գյումրիի 14-17 տարեկան պատանիներին հրավիրում է իր ծրագրավորման դպրոց՝ Python-ի անվճար ուսուցման։ Սեպտեմբերի 6-ին ընկերությունը սկսել է նոր ուսումնական տարվա համար հայտերի հավաքագրումը։

Դասերի ընթացքում ավագ դպրոցի աշակերտները կծանոթանան Python-ով ծրագրավորման հիմունքներին, կուսումնասիրեն ծրագրավորման լեզվի հիմնական հասկացությունները, կառուցվածքները և գրադարանները: Դասընթացներն անցկացվելու են առկա տարբերակով Գյումրիում և Վանաձորում ՝ տեխնոլոգիական կենտրոնների բազայի վրա՝ շաբաթական երկու անգամ, մեկուկես ժամ տևողությամբ։  Ծրագրին մասնակցությունն ամբողջովին անվճար է, սակայն, նախ, պետք է ընդունվել ծրագրավորման դպրոց։ Հայտերի ընտրությունն այս տարի կավարտվի սեպտեմբերի 15-ին:

Ընդունելությունը ծրագրավորման դպրոց բաղկացած է 2 փուլից՝ թեստավորում և հարցազրույց։  Նախ՝ պետք է լրացնել մասնակցության հայտը հետևյալ կայքում՝ https://codingschool.yandex.com.am։ Ի պատասխան՝ կստանաք նամակ՝ թեստավորման հղումով: Եթե դիմորդը հաջողությամբ անցնի թեստը, նրան կհրավիրեն հարցազրույցի։

Ծրագրավորման դպրոցի նախորդ շրջանավարտները, որոնք ավարտել են կուրսն այս տարվա գարնանը, կարող են շարունակել իրենց առաջխաղացումը ծրագրավորման աշխարհում և տիրապետել ամենատարածված ՏՏ մասնագիտություններին առցանց տարբերակով՝ գրանցվելով Yandex Lyceum-ի մասնագիտացման կուրսերին: Շրջանավարտներին հասանելի կլինեն անվճար եռամսյա կուրսեր՝ վեբ-ծրագրավորում Django-ում, տվյալների վերլուծություն, մեքենայական ուսուցում, մեծ տվյալներ, ծրագրավորում Go-ում:

Yandex-ի ծրագրավորման դպրոցը Python լեզվով ծրագրավորման հիմունքների ուսումնասիրման միջազգային ծրագիր է՝ նախատեսված 14-17 տարեկան դպրոցականների համար։ Հայաստանում նախագիծն իրականացվում է 2017 թվականից՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ENTERPRISE INCUBATOR FOUNDATION) հետ համատեղ Վանաձորի և Գյումրիի տեխնոլոգիական կենտրոններում: Դպրոցը 7 տարում 414 շրջանավարտ է տվել, որոնցից շատերն իրենց կյանքը կապել են ՏՏ ոլորտի հետ։ Նախագիծն իրականացվում է Yandex Go-ի ֆինանսական և մասնագիտական աջակցությամբ։

21/04/2026
դրամ
Դոլար (USD)
372.59
-0.26
Եվրո (EUR)
438.2
-0.68
Ռուբլի (RUR)
4.9652
+0.0064
Լարի (GEL)
138.47
-0.15
57662
-723
Արծաթ
950
-0.84