
ԵՀ-ն Ուկրաինային 40 միլիոն եվրո է հատկացրել էներգետիկ ենթակառուցվածքների համար
Եվրահանձնաժողովը Ուկրաինային լրացուցիչ 40 միլիոն եվրո է հատկացրել Ռուսաստանի հետ հակամարտության համատեքստում երկրի էներգետիկ ենթակառուցվածքների համար: Այս մասին հայտարարել է ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:
«Ջերմաստիճանը կնվազի, ուստի մենք ավելացնում ենք մարդասիրական օգնությունը կարիքավոր ուկրաինացիներին՝ 40 միլիոն եվրոյի նոր փաթեթով՝ վերանորոգման, էլեկտրաէներգիայի, ջեռուցման և բնակարանային կարիքների համար», – X-ի իր միկրոբլոգում գրել է եվրոպացի պաշտոնյան: