
2024թ․-ի հունվար-հուլիսին Հայաստանում հացի արտադրությունն աճել է 1․4%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 151,419.4 տոննա հաց։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 1.4%-ով։
Միևնույն ժամանակ, ալյուրի արտադրությունը նվազել է 26․1%-ով և կազմել 77,991.2 տոննա։ Ձավարեղենի արտադրությունը աճել է 6.0%-ով և կազմել 1,048.6 տոննա։
Մակարոնեղենի արտադրությունն նվազել է 1․1%-ով և կազմել 3,107.9 տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունը աճել է 2.4%-ով՝ կազմելով 4,370.0 տոննա։