Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 75.17+1.02 WTI - 71.18+1.22
COMEX:  GOLD - 2718.20+1.10 SILVER - 31.41+1.36
COMEX:  PLATINUM - 971.00+0.03
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.74+0.27 EUR/GBP - 1.0417-0.53
FOREX:  EUR/USD - 1.0417-0.53 GBP/USD - 1.2531-0.40
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44296.51+0.97 NASDAQ - 19003.65+0.16
STOCKS US: S&P 500 - 5969.34+0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8262.08+1.38 CAC40 - 7255.01+0.58
STOCKS EUR:  DAX - 19322.59+0.92
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
«ՔՈՒՎԵՅԹ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԱՐԲԵՐ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՄԲ
21/03/2013 11:38
Կիսվել

«ՔՈՒՎԵՅԹ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԱՐԲԵՐ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՄԲ

Քուվեյթ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական եւ տեխնիկական համագործակցության հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանը  հանդիպել է Քուվեյթի Պետության փոխվարչապետ, ֆինանսների նախարար, միջկառավարական հանձնաժողովի քուվեյթական կողմի համանախագահ Մուստաֆա Ջասեմ ալ Շամալիի և «Քուվեյթ» հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Համադ ալ Օմարի հետ:

ՀՀ Տարածքային կառավարման նախարարության փոխանցմամբ՝ հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են հայ-քուվեյթական առեւտրատնտեսական հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր: Արձանագրվել է, որ վերջին տարիներին նկատելի ակտիվացել են տարբեր մակարդակով շփումներն ու փոխայցելությունները: Մասնավորապես, երկու կողմից աշխատանքներ են իրականացվում օդային ուղիղ հաղորդակցության հաստատման ուղղությամբ: Հանձնաժողովի համանախագահները կարեւորել են սեղմ ժամկետներում Երեւան-Քուվեյթ օդային կապի հաստատման անհրաժեշտությունը եւ պատրաստակամություն հայտնել կառավարությունների մակարդակով աջակցություն ցուցաբերել այդ աշխատանքներին:

Քննարկվել են նաեւ «Քուվեյթ» հիմնադրամի կողմից Հայաստանում ենթակառուցվածքների ոլորտում ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Նշենք, որ «Քուվեյթ» հիմնադրամն ակտիվ գործունեություն է ծավալում Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում` աջակցելով երկրների տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը: Հիմնադրամի հետաքրքրության շրջանակում են, մասնավորապես, գյուղատնտեսության, խմելու եւ ոռոգման ջրի համակարգի, տրանսպորտի, էներգետիկայի ոլորտների ենթակառուցվածքների զարգացման հարցերը:

Կողմերը քննարկել են նշված ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Զրուցակիցները հատկապես անդրադարձել են ջրային ոլորտում փոխգործակցության հնարավորություններին: Փոխվարչապետը նշել է, որ կառավարությունն առաջիկա տարիներին լուրջ աշխատանքներ է նախատեսում իրականացնել ջրամբարաշինության ուղղությամբ: Նա տեղեկություններ է ներկայացրել այդ ոլորտում նախատեսվող ծրագրերի եւ դրանց իրականացման հարցում միջազգային դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության սկզբունքների վերաբերյալ: 

Հիմնադրամի ղեկավարությանը ներկայացվել է Մաստարայի ջրամբարի կառուցման ծրագիրը: Նշենք, որ նախատեսվում է Մաստարա գետի վրա կառուցել 10,2 մլն խմ ընդհանուր ծավալով, պատվարի 30մ բարձրությամբ ջրամբար, որը կկուտակի Սելավ Մաստարա գետի եւ Ախուրյանի ջրամբարից մինչեւ Թալինի ոռոգման համակարգի գլխամասային հանգույցն ընկած հատվածում եղած ազատ հոսքը: Ջրամբարի կառուցումը հնարավորություն կտա բարձրացնել տարածաշրջանի վեց համայնքի 4384 հա ոռոգելի հողերի ջրապահովվածությունը:

Հիմնադրամի ներկայացուցիչները նույնպես նշել են, որ հետաքրքրված են Հայաստանում ենթակառուցվածքների ոլորտում ծրագրերի իրականացմամբ եւ պատրաստակամություն հայտնել քննարկել կոնկրետ նախագծեր:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հայկական կողմը մեկ ամսվա ընթացքում հիմնադրամին կներկայացնի Մաստարայի ջրամբարի կառուցման նախագծի փաթեթը, որից հետո հիմնադրամի ներկայացուցիչները կայցելեն Հայաստան` տեղում ծրագրի իրականացման հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով: Նախատեսվում է, որ 2013թ. մայիսին Մաստարայի ջրամբարի կառուցման նախագիծը կներկայացվի հիմնադրամի խորհրդի հաստատմանը:

Նշենք նաև, որ սպասվում է, որ հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստն. Ըստ նախնական պայմանավորվածություն կկազմակերպվի 2013թ. աշնանը:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75