Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00-0.50
EUR BUY - 421.00+0.50 EUR SELL - 426.00-1.00
OIL:  BRENT - 86.25-6.76 WTI - 80.30-6.04
COMEX:  GOLD - 4638.10-0.06 SILVER - 69.31+1.75
COMEX:  PLATINUM - 1876.10+0.63
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.93-0.26 EUR/GBP - 1.1663+0.03
FOREX:  EUR/USD - 1.1663+0.03 GBP/USD - 1.3637+0.07
STOCKS RUS:  RTSI - 789.63+0.80
STOCKS US: DOW JONES - 53577.40+0.30 NASDAQ - 26151.30+0.66
STOCKS US: S&P 500 - 7677.28+0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 65856.43+0.50 TOPIX - 4093.67+0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 25511.10-0.02 SSEC - 3889.44+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10886.16+0.29 CAC40 - 8439.20-0.16
STOCKS EUR:  DAX - 26266.14+0.61
25/08/2026  CBA:  USD - 364.6-0.78 GBP - 497.06-0.81
25/08/2026  CBA:  EURO - 425.2-1.02
25/08/2026  CBA:  GOLD - 54669+842 SILVER - 805.55-11
Volkswagen-ը խորը ճգնաժամ է կանխատեսել ողջ գերմանական ավտոարդյունաբերության համար
10/09/2024 19:40
Կիսվել

Volkswagen-ը խորը ճգնաժամ է կանխատեսել ողջ գերմանական ավտոարդյունաբերության համար

Volkswagen AG-ի գործադիր տնօրեն Օլիվեր Բլյումը անցյալ շաբաթ Bild-ին տված հարցազրույցում ասել է, որ VW AG-ն անկայուն տնտեսական իրավիճակում է՝ հիասթափեցնող հեռանկարներով։ Եթե ​​ընկերությունը չդիմի ծախսերի լայնածավալ կրճատման, ներառյալ Եվրոպայում գործարանների փակումը և տասնյակ հազարավոր աշխատակիցների կրճատումը, երկու-երեք տարի հետո կսնանկանա:

Ըստ թոփ մենեջերի՝ ամբողջ եվրոպական ավտոարդյունաբերությունը մոտ ապագայում կբախվի նորագույն պատմության ամենադժվար ժամանակներին, և շուկան տարեցտարի կկրճատվի։

Գերմանական ավտոտրանսպորտի դաշնային մարմնի տվյալներով՝ մոտալուտ աղետի առաջին նշանները օգոստոսին Գերմանիայում գրանցված ավտոմեքենաների վաճառքի ահռելի անկումն է՝ 28%-ով 2023 թվականի օգոստոսի համեմատ: Գերմանական բոլոր ավտոարտադրողները հայտնել են վաճառքների երկնիշ տոկոսային անկման մասին, որոնցից ամենափոքրը Mercedes-Benz-ի համար կազմել է 16%:

Volkswagen-ը պատրաստվում է իր պատմության մեջ առաջին անգամ փակել գործարանները Գերմանիայում։ Փորձագետները միակարծիք են, որ առաջինը կփակվեն մեքենաների հավաքման գործարանները Դրեզդենում և Օսնաբրյուկում՝ Volkswagen-ի պատմական հայրենիքում, որտեղ գտնվում է կոնցեռնի կենտրոնակայանը։

Բրյուսելի փակված Audi գործարանի հուսահատ աշխատողները ի նշան բողոքի գողացել են երկու հարյուր պատրաստի Audi մեքենաների բանալիներ և խոստացել վերադարձնել դրանք, եթե նրանց աշխատանքի երաշխիք տրվի: Գործարանում աշխատում էր 3000 մարդ։ Audi ընկերությունից հայտնել են, որ այնտեղ արտադրված Q8 e-tron էլեկտրաքրոսովերները ոչ ոք չի գնում։

25/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.6
-0.78
Եվրո (EUR)
425.2
-1.02
Ռուբլի (RUR)
4.3204
-0.0429
Լարի (GEL)
139.38
-0.63
54669
+842
Արծաթ
805.55
-11