Տնտեսական

USD BUY - 362.50-0.50 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 421.00-1.00 EUR SELL - 428.00+0.00
OIL:  BRENT - 93.60+0.05 WTI - 87.06+0.65
COMEX:  GOLD - 4624.10+2.39 SILVER - 69.47+2.12
COMEX:  PLATINUM - 1895.70+0.86
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.91-0.08 EUR/GBP - 1.1679-0.11
FOREX:  EUR/USD - 1.1679-0.11 GBP/USD - 1.3636-0.04
STOCKS RUS:  RTSI - 811.09+1.16
STOCKS US: DOW JONES - 53277.01+0.98 NASDAQ - 26180.46+0.43
STOCKS US: S&P 500 - 7674.37+0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10816.56+0.64 CAC40 - 8484.43+0.37
STOCKS EUR:  DAX - 26136.56+0.59
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
ՎԱՐՉԱՊԵՏ. ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
21/03/2013 15:45
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏ. ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Կառավարության հերթական նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված հունվար-փետրվար ամիսների ցուցանիշները և խոսել այդ ցուցանիշներից բխող անելիքների մասին:

Վարչապետն ընդգծել է, որ 2013 թվականը մեկնարկել է բավական բարձր ցուցանիշներով, սակայն տնտեսական աճի կառուցվածքի առումով դեռևս կան խնդիրներ։

«Մեզ ուրախացնում է այն հանգամանքը, որ արդյունաբերությունը շարունակում է բարձր ցուցանիշներ դրսևորել, և մենք պետք է պահպանենք այդ տեմպերը 2013 թվականին։ Բայց մտահոգիչ է շինարարության ցուցանիշը. 2012 թվականին մենք առաջին անգամ կասեցրեցինք անկման միտումը շինարարության ոլորտում և արձանագրեցինք տարվա արդյունքներով կես տոկոսանոց աճ շինարարության ոլորտում։ Հունվար-փետրվար ամիսներին մենք շինարարությունում արձանագրել ենք անկում` շուրջ 8 տոկոսային կետով, և հասկանալի է, որ 2013թ. տնտեսական աճի ցուցանիշն ապահովելու համար մեզ անհրաժեշտ է շինարարության ոլորտում իրականացնել պետական ծրագիր, հակառակ պարագայում մենք չենք կարող ունենալ աճի բարձր տեմպեր այդ ոլորտում», – նշել է վարչապետը:

Տիգրան Սարգսյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարության, քաղաքաշինության նախարարության, ֆինանսների նախարարության և Կենտրոնական բանկի ներկայացուցիչներին հանձնարարել է կազմակերպել շինարարության ոլորտի վերաբերյալ մեծ խորհրդակցություն՝ ոլորտի բոլոր ակտիվ մասնակիցների մասնակցությամբ, և պարզել, թե պետությունն ինչով պետք է օժանդակի, ինչ քայլեր պետք է ձեռնարկի, որպեսզի շինարարության ոլորտում վերականգնվեն աճի նորմալ, բնականոն ծավալներ։

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6