
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՄԻՋԵՎ ԿՍՏՈՐԱԳՐՎԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների միջև եկամտի և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու համաձայնագրի կնքման առաջարկությանը։
Համաձայնագրի կապակցությամբ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այն հայկական կողմի համար կարևոր է, քանի որ ԳԴՀ-ից ՀՀ-ում կան մեծածավալ ներդրումներ։
«Մշտապես բանավեճ էր առաջանում, թե ինչպես են վճարվելու հարկերը։ Փաստորեն, հարցը վերջնականորեն կլուծվի սույն համաձայնագրի կնքմամբ», – ընդգծել է վարչապետը: