ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Iran Air-ի նկատմամբ
Վաշինգտոնի վարչակազմը իրանական Iran Air ավիաընկերությունը ներառել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ցանկում: Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության գրավոր հայտարարության մեջ:
Ընկերության դեմ նոր սահմանափակումներ են մտցվում՝ «ռուսական տնտեսության տրանսպորտային հատվածի» հետ կապ ունեցող աշխատանքի կասկածով: Բացի այդ, դրանք վերաբերում են «ուղղակի կամ անուղղակի նյութական օգնությանը Իրանից կամ Իրանի օգտին զենքի կամ հարակից սարքավորումների՝ ներառյալ պահեստամասերի փոխադրմանը»:
Հայտարարության մեջ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է նաև Իրանի մի շարք այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ սահմանափակումներ մտցնելու մասին: Դրանք ներառում են Azadegan Transportation Company-ն, Amad Behineh Saz Engineering Company-ն, Sanjesh Gostar Dana Engineering and Quality Control Inspection Company-ն, Talieh Sabz Jehan Group Company-ն, Farzanegan Propulsion Systems Design Bureau-ը և այլն: