Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
2024թ.-ի հուլիսի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը 12.34 մլրդ դոլար է (+983․98 մլն դոլար)
13/09/2024 12:15
Կիսվել

2024թ.-ի հուլիսի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը 12.34 մլրդ դոլար է (+983․98 մլն դոլար)

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ.-ի հուլիսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4,790,840.8 մլն դրամ: 2023թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքն աճել է 406,678․7 մլն դրամով կամ 9․3%-ով։

Մասնավորապես, արտաքին պարտքը նվազել է 141,571․9 մլն դրամով կամ 5․5%-ով և կազմել 2,431,928.6 մլն դրամ, որից ՀՀ կառավարության պարտքը՝ 2,232,811.6 մլն դրամ է, իսկ Կենտրոնական բանկի պարտքը՝ 199,117.0 մլն դրամ:

Ինչ վերաբերում է ներքին պարտքին, ապա այն աճել է 30․3%-ով կամ 548,250․7 մլն դրամով և կազմել 2,358,912.2 մլն դրամ, որից ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսեր՝ 2,136,147.0 մլն դրամ, ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսեր՝ 215,876.8 և ներքին երաշխիքներ՝ 6,888.4 մլն դրամ:

Եթե պետական պարտքը ներկայացնենք ԱՄՆ դոլարով՝ հաշվի առնելով դոլարի 2024թ.-ի հուլիսի 31-ի 388.38 դրամ փոխարժեքը, ապա 2024թ.-ի հուլիսի 31-ի ՀՀ պետական պարտքը կազմել է 12․34  մլրդ ԱՄՆ դոլար: Այդ թվում` արտաքին պարտքը կազմել 6․26 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքը՝ 6․07 մլրդ ԱՄՆ դոլար։ 2023թ.-ի հուլիսի վերջի 11․35 մլրդ դոլար ցուցանիշի համեմատ պետական պարտքն աճել է 8․7%-ով կամ 983․98 մլն դոլարով։

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04