Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ՔՆՆԱՐԿՎԵԼ Է  ՀԾԿՀ-Ի 2013Թ.-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
22/03/2013 10:52
Կիսվել

ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՀԾԿՀ-Ի 2013Թ.-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Մարտի 21-ին ՀՀ Ազգային ժողովը քննարկել է  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի գործունեության ծրագիրը, որը ներկայացրել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Նա տեղեկացրել է, որ ներկայում հանձնաժողովի կարգավորման դաշտում են գտնվում էներգետիկայի, հեռահաղորդակցության, փոստային կապի, երկաթուղային տրանսպորտի, տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման բնագավառները եւ ջրային համակարգը: Ըստ Ռոբերտ Նազարյանի՝ հանձնաժողովի կարեւորագույն գործառույթներից է կարգավորման օրենսդրական դաշտի շարունակական կատարելագործումը:  

Էներգետիկայի բնագավառում մատակարար-սպառող հարաբերություններում առաջացած խնդիրների կարգավորման եւ սպառողների սպասարկման որակի բարելավման նպատակով 2012 թվականին որոշ փոփոխություններ են կատարվել էլեկտրական էներգիայի ու բնական գազի մատակարարման եւ օգտագործման կանոններում: Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է նաեւ էլեկտրական ցանցին նոր սպառողների միացման գործընթացը, փոքր եւ միջին ձեռնարկատիրության համար կրճատվել են միացման ժամկետները, մշակվել եւ ընդունվել է էլեկտրոնային դիմումների ներկայացման նոր կարգ:

Փոքր եւ միջին ձեռնարկատիրութան  ներկայացուցիչներին, ինչպես նաեւ բնակչությանն աջակցելու նպատակով հանձնաժողովը նվազեցրել է ինդուկցիոն հաշվիչները էլեկտրոնային բազմասակագնային հաշվիչներով փոխարինելու համար սահմանված կանխավճարի չափերը: Ընթացիկ տարվա ապրիլի 1-ից միաֆազ ինդուկցիոն հաշվիչները բազմասակագնային էլեկտրոնային հաշվիչներով փոխարինելու համար սահմանված 20000 դրամ կանխավճարի չափը նվազեցվել է 10000 դրամի, իսկ եռաֆազ ինդուկցիոն հաշվիչները բազմասակագնային էլեկտրոնային հաշվիչներով փոխարինելու համար սահմանված 120000 դրամ կանխավճարի չափը՝ 50000 դրամի:

Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ հանձնաժողովը փոփոխություն է կատարել նաեւ գիշերային զեղչ սակագների կիրառման ժամերում, համաձայն որի յուրաքանչյուր տարվա մարտ ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 02:00-ից մինչեւ հոկտեմբեր ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 03:00-ն ընկած ժամանակահատվածում գիշերային զեղչ սակագները գործում են 22:00-ից մինչեւ 6:00-ն, իսկ մնացած ժամանակահատվածում՝ ժամը 23:00-ից մինչեւ 07:00-ն:

Հանձնաժողովը 2012 թվականին շարունակել է հեռահաղորդակցության բնագավառում կարգավորման օրենսդրական դաշտի կատարելագործման ուղղությամբ տարվող աշխատանքները: Հաշվի առնելով էլեկտրոնային հաղորդակցության բնագավառի կարգավորման քաղաքականության գերակայությունները՝ 2013 թվականին հանձնաժողովը շարունակելու է աշխատանքներ տանել բնագավառում արդար եւ բաց մրցակցության երաշխավորման ու էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների հասանելիության աշխարհագրության մեծացման եւ մատչելիության ապահովման ուղղությամբ:

Ըստ Ռոբերտ Նազարյանի՝ 2013 թվականին շարունակվելու է ամրակցված հեռախոսային ցանցերի թվայնացման գործընթացը հանրապետության ողջ տարածքում: Նախատեսում է նաեւ ավարտել հանրային ամրակցված հեռախոսացանցի բաժանորդային գծերի համատեղ օգտագործման կանոնակարգի մշակման աշխատանքները:

Ռոբերտ Նազարյանն անդրադարձել է նաեւ ինտերնետ ծառայությունների արդիականացմանն ու բաժանորդագրությանը՝ տեղեկացնելով, որ 2012 թվականին բաժանորդների քանակը հանրապետությունում հասել է 1մլն 869 հազարի:

Նա տեղեկացրել է, որ 2013 թվականին կշարունակվեն հեռախոսների թվայնացման ու հեռախոսակապի արդիականացման աշխատանքները, իսկ տարվա վերջին հանրապետությունն ամբողջովին կապահովվի բջջային ծածկույթով: 

 Հանձնաժողովը խստորեն կհետեւի նաեւ խմելու ջուր մատակարարող ընկերությունների աշխատանքի որակի վերահսկման գործընթացին եւ ամեն ինչ կանի ջրամատակարարման տեւողության մեծացման համար:

Ընթացիկ տարում կավարտվեն նաեւ կարգավորվող ոլորտի ընկերությունների հաշվապահական հաշվառման համակարգված մոտեցում պահանջող փաստաթղթավորման, անհատական հաշվարկային պլանների, ֆինանսական հաշվետվությունների ձեւերի մշակման աշխատանքները:

Աժ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը ներկայացրել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ 2013 թ. գործունեության ծրագրի վերաբերյալ հանձնաժողովի դրական տեսակետը՝ գործընկերների ուշադրությունը հրավիրելով ոլորտի օրենսդրական դաշտի կատարելագործման, ինչպես նաեւ կարգավորվող ոլորտի ընկերությունների վերահսկողության խստացման եւ սպասարկման որակի բարձրացման անհրաժեշտության վրա:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90