Օգոստոսի տվյալներով՝ ԱՄՆ-ում գնաճը տարեկան կտրվածքով դանդաղել է մինչև 2.5%
Օգոստոսին ԱՄՆ-ում սպառողական գները տարեկան կտրվածքով աճել են 2.5%-ով: Այս մասին են վկայում ԱՄՆ աշխատանքի նախարարության հրապարակած տվյալները:
Հուլիսին այս ցուցանիշը կազմել է 2.9%, հունիսին՝ 3%, մայիսին՝ 3.3%, ապրիլին՝ 3.4%, մարտին՝ 3.5%: Ամսական կտրվածքով օգոստոսին սպառողական գներն աճել են 0.2%-ով, ինչպես հուլիսին էր:
Ամերիկացի տնտեսագետների կարծիքով՝ այս տվյալները հիմք են տալիս ակնկալելու, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը, որը Կենտրոնական բանկի գործառույթներն է կատարում, այս ամիս կիջեցնի հիմնական տոկոսադրույքը: