
Սիթի օֆ Սմայլ-ը արժանացել է գործունեության թափանցիկության ոսկե նշանի ամերիկյան հեղինակավոր GuideStar-ից
Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամն արժանացել է գործունեության թափանցիկության ոսկե նշանի ամերիկյան հեղինակավոր GuideStar-ից:
Այս ձեռքբերումը ևս մեկ անգամ հաստատում է մեր որդեգրած թափանցիկ գործելաոճը և մեր պատասխանատվությունը Ձեր կատարած նվիրատվությունների նկատմամբ:
Ձեր աջակցությունը նույնպես որոշիչ է եղել այս ձեռքբերման հարցում՝ իր մեծ հետքը թողնելով Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարող երեխաների կյանքում։ Ձեր առատաձեռնությունն է, որ հույս է բերում մեր խիզախ երեխաներին և նրանց ընտանիքներին իրենց դժվար ճանապարհին: