Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
ՊԵԿ-ում տնտեսվարողների հետ քննարկվել են հսկիչ նշանների ներդրման հետ կապված հարցեր
13/09/2024 11:55
Կիսվել

ՊԵԿ-ում տնտեսվարողների հետ քննարկվել են հսկիչ նշանների ներդրման հետ կապված հարցեր

Պետական եկամուտների կոմիտեի նախագահը հանդիպել է ծխախոտ, ալկոհոլ, ջուր, գարեջուր, կաթնամթերք ներմուծող և արտադրող տնտեսվարողների հետ՝ հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման գործընթացը քննարկելու նպատակով։ Մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալները, ՊԵԿ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, մասնագետները, նշված ոլորտներում  գործունեություն իրականացնող ընկերությունների, ինչպես նաև ազգաին օպերատորի՝ «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ-ի ներկայացուցիչները։

Հաշվի առնելով, հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման համակարգում բիզնեսի համար առաջացող խնդիրները, ինչպես նաև դրոշմավորման ենթակա ապրանքների վերաբերյալ բիզնեսից ստացվող ազդակները՝ ՊԵԿ նախագահը կարևորել է քննարկման անցկացումը բիզնեսի ներկայացուցիչների և ազգային օպերատորի հետ։

Քննարկվել են  դրոշմավորման ենթակա ապրանքների հսկիչ նշաններով դրոշմավորման, հսկիչ նշանների ծածկագրերի ապրանքներին փակցնելու, նաև հաշվարկային փաստաթղթերի միջոցով ապրանքների հետագծելությունն ապահովելու հետ կապված տնտեսվարողների մոտ առաջացած հարցերը, ընթացիկ խնդիրները և մտահոգությունները։

Միաժամանակ, քննարկվել են օրենսդրական փոփոխությունների մասով առաջարկները, մասնավորապես ապրանքների դրոշմավորման ամբողջական հետագծելիության ապահովման և  հսկիչ նշանի ծածկագրի առավելագույն  սակագնի հետ կապված հարցերը։ Անդրադարձ է եղել նաև ոլորտում առաջացած խնդիրների լուծմանն ուղղված ծրագրային ապահովումներին  և տեխնիկական լուծումներին։ Կարևորվել են նախատեսվող օրենսդրական փոփոխություններում տնտեսվարողների կողմից ներկայացված կարծիքներն ու դիրքորոշումները։

Նշվել է, որ օպերատորը մեծ ջանք պետք է գործադրի, որ բոլոր խնդիրները լուծվեն ժամանակին և հնարավորինս սահուն ներդրվի ամբողջական համակարգը։ Որոշվել է, որ առաջիկայում պետք է անդրադարձ կատարվի նաև սակագնին, այն գործարարների համար պետք է լինի կանխատեսելի։

Քննարկումները շարունակական բնույթ կկրեն։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75