VOLKSWAGEN-Ը ՁԳՏՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ ԲԵՌՆԱՏԱՐ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՌԱՋԱՏԱՐԸ
Volkswagen AG ավտոկոնցեռնը, որը ներկայում տնօրինում է բեռնատար ավտոմեքենաների արտադրության ոլորտում առաջատար MAN SE ընկերության բաժնետոմսերի 75,03%-ը, մտադիր է մեծացնել իր բաժնեմասը և ընկերության նկատմամբ ամբողջական վերահսկողությունը կենտրոնացնել իր ձեռքում: Ինչպես փաստում են վերլուծաբաններն՝ այս մտադրության իրագործումը Volkswagen-ին հնարավորություն կտա առաջ անցնել շվեդական Volvo AB և գերմանական Dailmler AG ընկերություններից և դառնալ Եվրոպայում բեռնատար ավտոմեքենաների արտադրության ոլորտի առաջատարը:
Bloomberg-ը հաղորդում է, որ Volkswagen-ը պարտրաստ է մնացյալ բաժնետերերին յուրաքանչյուր բաժնետոմսի դիմաց վճարել 80,89 եվրո: Վերջնական գինը, սակայն, պարզ կդառնա MAN ընկերությունում ներկայում ընթացող աուդիտորական ստուգումների արդյունքում:
Սպասվում է, որ Volkswagen-ի առաջարկը քննարկման կներկայացվի հունիսին կայանալիք՝ MAN ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ: