
ՄԵԿ ՇԱԲԱԹՈՒՄ ՀՀ ԲԱՆԿԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՆ 40 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԵՎ 76 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ
Մեկ աշխատանքային շաբաթվա ընթացքում՝ մարտի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 40 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 76 մլն ԱՄՆ դոլար:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ Կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ նախորդ շաբաթվա համեմատ բանկերը գրանցել են ինչպես դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով վարկավորման ծավալների զգալի աճ:
Նշենք, որ մարտի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել էր 24.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 32.1 մլն ԱՄՆ դոլար: