9 ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԻԱՅՆ 3-Ն է ԱՇԽԱՏԵԼ ՇԱՀՈՒՅԹՈՎ
2012 թվականի ընթացքում Հայաստանի տարածքում ապահովագրական գործունեության լիցենզիա ունեցող 9 ապահովագրական ընկերությունների՝ վերահսկողական հաշվետվությունների հիման վրա ստացված զուտ շահույթը կազմել է 411.4 մլն ՀՀ դրամ: Հաշվետու տարում շահույթով է աշխատել 3 ընկերություն: Այս մասին նշվում է ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած հաշվետվության մեջ:
Ըստ ներկայացված տվյալների՝ 2012 թվականի վերջի դրությամբ ապահովագրական ընկերություններն ունեցել են ապահովագրության 439.0 հազար գործող պայմանագիր, որոնց ապահովագրական գումարների մեծությունը կազմել է 6.3 տրլն ՀՀ դրամ:
Ապահովագրական գումարներից վերաապահովագրողներին փոխանցված ռիսկերի վերաապահովագրական գումարների մեծությունը կազմել է 1.9 տրլն ՀՀ դրամ կամ ապահովագրական գումարների 30.0%-ը:
Նշենք նաև, որ 2012 թվականի վերջի դրությամբ ապահովագրական ընկերությունների ակտիվները կազմել են 38.4 մլրդ ՀՀ դրամ, պարտավորությունները՝ 24.7 մլրդ ՀՀ դրամ: