Google-ն առաջարկել է վաճառել իր գովազդային հարթակը Եվրոպայի ընկերություններին
Ամերիկյան Google կորպորացիան առաջարկել է վաճառել իր AdX գովազդային հարթակը Եվրոպայի հրատարակչական ընկերություններին, սակայն նրանք մերժել են առաջարկը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Նրանց տեղեկություններով՝ տեխնոլոգիական հսկան այս քայլին է գնացել ԵՄ իշխանությունների կողմից իր դեմ հակամենաշնորհային հետաքննության ֆոնին։ Այնուամենայնիվ, եվրոպացի գնորդները կորպորացիայի առաջարկը «անբավարար» համարեցին, քանի որ, նրանց կարծիքով, հարթակի սեփականության իրավունքի փոխանցումը լիովին չի վերացնի շահերի բախումը։
Գործակալության աղբյուրները հայտնում են, որ Google-ը նախկինում երբեք առաջարկ չի ներկայացրել ակտիվը վաճառելու՝ հակամենաշնորհային հետաքննության հետ կապված: Անցյալ տարի մրցակցության հարցերով եվրահանձնակատար Մարգրետ Վեստագերն առաջարկել էր կորպորացիային վաճառել իր գովազդային գործիքները՝ AdX-ը և DFP-ը՝ շահերի բախմանը վերջ դնելու համար:
Սակայն, ըստ աղբյուրների, Բրյուսելի ղեկավարությունը դժվար թե կարողանա ստիպել Google-ին վաճառել իր ակտիվները։ Փոխարենը, Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) կարող է պարտավորեցնել ընկերությանը դադարեցնել գործունեությունը, որը հակասում է ԵՄ մրցակցության կանոններին:
2023 թվականի հունիսին Եվրահանձնաժողովը Google-ին մեղադրեց գովազդային բիզնեսում հակամենաշնորհային օրենքներին չենթարկվելու մեջ։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։