Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ԿԲ-Ն ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԹՈՂԵՑ ԱՆՓՈՓՈԽ` 8%
26/03/2013 17:13
Կիսվել

ԿԲ-Ն ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԹՈՂԵՑ ԱՆՓՈՓՈԽ` 8%

Այսօր՝ մարտի 26-ին, կայացել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ: Ինչպես տեղեկանցում են ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ նիստում ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%:

Նշենք, որ 2013թ. փետրվարին արձանագրվել էր 0.4% գնանկում, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել էր 3.1%:

Խորհուրդն արձանագրել է, որ արտաքին հատվածում պահպանվել են զարգացած երկրների պարտքային հիմնախնդիրների քաղաքական լուծումների վերաբերյալ անորոշությունները և համաշխարհային տնտեսական աճի տեմպերի դանդաղման միտումները: Այդ պայմաններում հումքային հիմնական ապրանքների միջազգային շուկայում գրանցվել են չափավոր աճի, իսկ պարենային հիմնական ապրանքների միջազգային շուկայում՝ գնանկումային միտումներ: Այս զարգացումների ներքո, կանխատեսվող հորիզոնում արտաքին հատվածը կբնութագրվի համաշխարհային տնտեսական աճի վերականգնման դանդաղ տեմպերով, որի պարագայում արտաքին հատվածից գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:

Խորհուրդը գնահատել է, որ ՀՀ տնտեսությունում վերջին զարգացումներով իրական տնտեսական աճը գերազանցել է ակնկալիքները՝ պայմանավորված հիմնականում արդյունաբերության և ծառայությունների կանխատեսվածից բարձր աճերով, ինչն էլ ուղեկցվել է մասնավոր ծախսումների՝ սպասվածից բարձր աճով: Միևնույն ժամանակ, այդ ընթացքում Կառավարության կողմից իրականացվել է դրամավարկային քաղաքականության 2013թ. առաջին եռամսյակի ծրագրում դրված բազային սցենարի համեմատ առավել զսպող հարկաբյուջետային քաղաքականություն, ինչը հիմնականում չեզոքացրել է ներքին գների վրա մասնավոր պահանջարկի գնաճային ազդեցությունը: Այս պարագայում, ինչպես և ակնկալվում էր, կանխատեսվող հորիզոնում գնաճի վրա ներքին տնտեսության ազդեցությունը մնում է թույլ գնաճային:

Հաշվի առնելով վերոնշյալ զարգացումները, ինչպես նաև կանխատեսվող հորիզոնում ՀՀ տնտեսությունից սպասվող թույլ գնաճային միջավայրի ազդեցությունը 12-ամսյա գնաճի հետագա վարքագծի վրա, ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում շարունակել ծրագրով նախատեսված չեզոք դրամավարկային քաղաքականության իրականացումը՝ անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը:

Այդ պարագայում գնահատվում է, որ մինչև երկրորդ կիսամյակ 12-ամսյա գնաճը կմոտենա 4% նպատակային ցուցանիշին և կանխատեսող հորիզոնում կպահպանվի դրա շրջանակներում:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01