Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ԳՈՀ ՉԷ ԻՐ ՈՐՈՇ ԽԱՂԸՆԿԵՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐԱԾ ԽԱՂԻՑ
27/03/2013 14:47
Կիսվել

ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ԳՈՀ ՉԷ ԻՐ ՈՐՈՇ ԽԱՂԸՆԿԵՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐԱԾ ԽԱՂԻՑ

Երեկ՝ մարտի 26-ին, Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պարտվեց Չեխիայի հավաքականին: Ֆուտբոլի աշխարհի առաջնության նախընտրական փուլի շրջանակներում անցկացվող հանդիպման առաջին խաղակեսը ավարտվեց մեր հավաքականի բացառիկ առավելությամբ. մեր ֆուտբոլիստները մի քանի գոլ խփելու հնարավորություն  բաց թողեցին: Երկրորդ խաղակեսում մեր պաշտպնների կոպիտ սխալների հետևանքով չեխերը 3 անպատասխան գնդակ ուղարկեցին մեր դարպասը:

47-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Չեխիայի հավաքականի հարձակվող Մատեյ Վիդրան, ով 81-րդ րոպեին դարձավ դուբլի հեղինակ: Ավելացված 3-րդ րոպեին հակագրոհի լավ հնարավորությունից օգտվեց չեխ կիսապաշտպան Դանիել Կոլարժը: Այսպիսով Հայաստան-Չեխիա` 0-3:   

Խաղից հետո լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ մեր հավաքականի առաջնորդ Հենրիխ Մխիթարյանը նշել է, որ մեր հավաքականի կազմում շատ ֆուտբոլիստներ արժանի չեն հավաքականի մարզաշապիկը կրելուն, քանի որ նման խաղերում հարկավոր է  սիրտ և հոգի դնել հաղթանակի հասնելու համար, ինչը երեկ շատերի մոտ բացակայում էր: Մխիթարյանը անուներ չի նշել, սակայն տեղին է ասել, որ իրենց անփույթությամբ և անբացատրելի սխալներով աչքի են ընկել մեր պաշտպանները:

Մնացած խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները՝ Էստոնիա 2-0 Անդորրա, Ադրբեջան 0-2 Պորտուգալիա, Թուրքիա 1-1 Հունգարիա, Ուկրաինա 2-1 Մոլդովա, Դանիա 1-1 Բուլղարիա, Նիդերլանդներ 4-0 Ռումինիա, Սերբիա 2-0 Շոտլանդիա, Բելգիա 1-0 Մակեդոնիա, Գերմանիա 4-1 Ղազախստան, Իռլանդիա 2-2 Ավստրիա, Մալթա 0-2 Իտալիա, Լեհաստան 5-0 Սան-Մարինո, Հս. Իռլանդիա 0-2 Իզրաել, Ուելս 1-2 Խորվաթիա, Ֆրանսիա  0-1 Իսպանիա և Չերնոգորիա 1-1 Անգլիա:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85