Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.50
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 88.29-1.02 WTI - 83.44+0.38
COMEX:  GOLD - 4478.10-2.60 SILVER - 67.00-2.56
COMEX:  PLATINUM - 1833.50-0.93
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.01+0.37 EUR/GBP - 1.1584-0.53
FOREX:  EUR/USD - 1.1584-0.53 GBP/USD - 1.3531-0.43
STOCKS RUS:  RTSI - 778.32+1.45
STOCKS US: DOW JONES - 53559.99-0.02 NASDAQ - 26402.42-0.52
STOCKS US: S&P 500 - 7711.76-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66311.93-0.14 TOPIX - 4156.29+0.23
STOCKS CHINA:  HANG SENG - 25566.99-0.07 SSEC - 3986.30+0.86
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.29 CAC40 - 8401.18+0.98
STOCKS EUR:  DAX - 26569.99+0.77
31/08/2026  CBA:  USD - 364.47+0.15 GBP - 493.49-1.62
31/08/2026  CBA:  EURO - 422.71-1.65
31/08/2026  CBA:  GOLD - 53466-51 SILVER - 823.31+21.31
Ամունդի-Ակբա․ ֆրանս-հայկական կազմակերպությունն արդեն տասը տարեկան է
24/09/2024 22:59
Կիսվել

Ամունդի-Ակբա․ ֆրանս-հայկական կազմակերպությունն արդեն տասը տարեկան է

Կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը Հայաստանում տոնում է իր գործունեության 10-ամյակը։

2014 թվականի հունվարին Ամունդի-Ակբայի կենսաթոշակային երեք՝  Հավասարակշռված, Պահպանողական և Կայուն եկամտային ֆոնդերի գործունեության սկզբից ի վեր Ամունդի-Ակբան զգալի ազդեցություն է ունեցել  Հայաստանի ֆինանսական ոլորտի զարգացման գործընթացում՝ կառավարելով շուրջ 517 մլրդ ՀՀ դրամ ակտիվներ, որոնք պատկանում են 495,000 մասնակիցների (2024թ․ օգոստոսի վերջի դրությամբ):

Նշված 517 մլրդ ՀՀ դրամ ակտիվների 65%-ը ներդրվել է Հայաստանում, իսկ մյուս մասը դիվերսիֆիկացված է ամբողջ աշխարհում։ Ամունդի-Ակբան առաջին ներդրումն իրականացվել է 2014 թվականի մարտի 11-ին, երբ երեք ֆոնդերի համար մեկ փայի զուտ ակտիվների արժեքը (NAV) սահմանվել է 1000 ՀՀ դրամ: Մեկ տասնամյակ անց դրանք ավելի քան կրկնապատկվել են՝ 1000 դրամից հասնելով մինչև 2081-2204 ՀՀ դրամի՝ կախված ֆոնդից, որը համարժեք  է ստեղծման պահից միջին տարեկան 7,2-7,8% եկամտաբերության :

Այս տասը տարիների ընթացքում Ամունդի-Ակբան բազմաթիվ մարտահրավերներ է հաղթահարել՝ Հայաստանի ակտիվների կառավարման ոլորտի թափանցիկությունն ու զարգացումը խթանելու ուղղությամբ։ Ամունդի-Ակբան զգալի աշխատանքներ է իրականացրել նաև այնպիսի գործիքների ներդրման ուղղությամբ, որոնք նպաստում են արտարժութային ռիսկերի կառավարմանը: Բացի այդ, Ամունդի-Ակբան աշխատանքներն իրականացնում է ակտիվների կառավարման համաշխարհային լավագույն փորձի հիման վրա՝ օգտագործելով ֆրանսիական Ամունդիի լայնածավալ վերլուծական ռեսուրսները տեղական շուկաները գնահատելու և ապահով ներդրումներ իրականացնելու համար:

Հաջորդ տասնամյակում Ամունդի-Ակբան շարունակելու է նպաստել կապիտալի շուկայի զարգացմանը՝ խթանելով նոր ներդրումային հնարավորությունների և ֆինանսական գործիքների  ներդրմանը, ի նպաստ  իր կառավարման ներքո գտնվող կենսաթոշակային ֆոնդերի և շահառուների։ Այս ամենը, բնականաբար, կնպաստի  տնտեսական ակտիվության աճին:

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք ուսումնասիրել հավելվածը, որտեղ ներկայացված է մեր կատարողականի ու ռազմավարական նախաձեռնությունների մանրամասն գրաֆիկները։

«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2013թ–ին: Ընկերությունը կառավարում է պարտադիր կուտակային կենսաթոշակային երեք ֆոնդ՝ 2024 թվականի օգոստոսի 30-ի դրությամբ կառավարման ներքո ունենալով շուրջ  517 մլրդ ՀՀ դրամ ակտիվ։

Ընկերության բաժնետերերն են ֆրանսիական Ամունդին, որը Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչն է՝ 2024թ հունիսի 30-ի դրությամբ ավելի քան 2 տրիլիոն եվրո կառավաման ներքո ակտիվներով, և Ակբա բանկը, որը Հայաստանի խոշոր ֆինանսական հաստատություններից է, ունի 65 մասնաճյուղ։

«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

31/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.47
+0.15
Եվրո (EUR)
422.71
-1.65
Ռուբլի (RUR)
4.214
-0.0252
Լարի (GEL)
139.38
+0
53466
-51
Արծաթ
823.31
+21.31