Սոցիալական

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 415.00+2.00
OIL:  BRENT - 73.47+3.13 WTI - 69.38+3.32
COMEX:  GOLD - 2628.50+1.31 SILVER - 31.46+2.44
COMEX:  PLATINUM - 977.70+2.24
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.24-0.32 EUR/GBP - 1.0596+0.53
FOREX:  EUR/USD - 1.0596+0.53 GBP/USD - 1.2681+0.47
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43389.60-0.13 NASDAQ - 18791.81+0.60
STOCKS US: S&P 500 - 5893.62+0.39
STOCKS JAPAN:  NIKKEI - 38220.85-1.09 TOPIX - 2691.76-0.73
STOCKS CHINA:  HANG SENG - 19576.61+0.77 SSEC - 3323.85-0.21
STOCKS EUR:  FTSE100 - 8109.32+0.57 CAC40 - 7278.23+0.12
STOCKS EUR:  DAX - 19189.19-0.11
18/11/2024  CBA:  USD - 388.89+0.64 GBP - 491.13-0.86
18/11/2024  CBA:  EURO - 410.12-0.30
18/11/2024  CBA:  GOLD - 32155.48+109.09 SILVER - 383.35+9.00
10 հարց՝ Արցախի հայրենակիցների կողմից երեխայի ծննդով պայմանավորված նպաստների իրավունքի իրացման վերաբերյալ
26/09/2024 11:17
Կիսվել

10 հարց՝ Արցախի հայրենակիցների կողմից երեխայի ծննդով պայմանավորված նպաստների իրավունքի իրացման վերաբերյալ

Հարց 1։ Արցախից բռնի տեղահանված անձ եմ, ՀՀ-ում երեխայի ծննդով պայմանավորված նպաստների ո՞ր տեսակների համար կարող եմ դիմել:

Պատասխան։ Արցախից բռնի տեղահանված անձինք կարող են դիմել երեխայի ծննդով պայմանավորված հետևյալ նպաստների նշանակման համար՝

  • մայրության նպաստ,
  • երեխայի ծննդյան միանվագ նպաստ,
  • խնամքի նպաստ։

Հարց 2։ Երեխայի ծննդով պայմանավորված նպաստներից օգտվելու համար արդյոք պարտադիր է ունենալ ՀՀ քաղաքացիություն:

Պատասխան։ Երեխայի ծննդով պայմանավորված նպաստներից օգտվելու համար ՀՀ քաղաքացիություն ունենալը պարտադիր պայման չէ։ Պարտադիր է միայն հաշվառում ունենալ ՀՀ-ում ունենալ բնակության վայրում։

Հարց 3։ Երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու համար պարտադիր է արդյոք, որ ծնողը և նորածին երեխան հաշվառված լինեն ՀՀ բնակության վայրի հասցեով:

Պատասխան։ Երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունք ունեն երեխայի ծնողը, որդեգրողը կամ խնամակալը: Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և նորածին երեխան հաշվառված են ՀՀ բնակության վայրի հասցեով:

Հարց 4։ Երեխաս ծնվել է Արցախում՝ 2023 թ․ դեկտեմբերին, արդյոք կարող եմ ՀՀ-ում դիմել խնամքի նպաստի նշանակման համար։

Պատասխան։ Եթե երեխան ծնվել է 2023 թ․ հունվարի 1-ից հետո, անկախ ծնողի՝ քաղաքաբնակ կամ գյուղաբնակ, աշխատող կամ չաշխատող լինելու հանգամանքից, վերջինս ՀՀ-ում կարող է դիմել խնամքի նպաստի նշանակման համար։

  • եթե տվյալ ամսվա 1-ի դրությամբ՝ ծնողը չի գտնվի խնամքի արձակուրդում, ապա նպաստի չափը կազմում է 31,600 դրամ,
  • եթե տվյալ ամսվա 1-ի դրությամբ ծնողը գտնվի խնամքի արձակուրդում, ապա նպաստի չափը կազմում է 37,500 դրամի չափով։

Ընդ որում, ծնողը և երեխան պետք է հաշվառված լինեն ՀՀ-ում բնակության վայրի հասցեով և խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ երեխան պետք է գտնվի երկրում։

 Հարց 5։ Երեխայի ծնվելուց հետո ինչքան ժամանակ ունեմ դիմելու տվյալ նպաստների նշանակման համար։

Պատասխան։ Երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար անհրաժեշտ է դիմել երեխայի ծնվելուց հետո՝ 12 ամսվա ընթացքում։

Խնամքի նպաստի նշանակման համար անհրաժեշտ է դիմել երեխայի 70 օրականը լրանալուց հետո։ Ընդ որում, այդ ժամկետից հետո՝ 12 ամսվա ընթացքում դիմելու դեպքում նպաստը կնշանակվի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։ Երեխայի 70 օրականը լրանալուց 12 ամիս հետո (մինչև երեխայի 2 տարեկանը լրանալը) դիմելու դեպքում նպաստը կնշանակվի դիմելու ամսվա 1-ից։

Հարց 6։ Պատրաստվում եմ երկրից կարճ ժամանակով բացակայել․ արդյոք դա կարող է ազդել նպաստների վճարման գործընթացի վրա։

Պատասխան։ Երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարման փոխանցելուց հետո, եթե անձը չի ներկայացնում այդ գումարը ստանալու պահանջ, ապա փոխանցված և չվճարված նպաստի գումարը վերադարձվում է պետական բյուջե։

Խնամքի նպաստի դեպքում (2023 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի խնամքի կապակցությամբ նշանակված) նպաստ ստանալու իրավունքը դադարում է երեխայի՝ Հայաստանի Հանրապետությունից անընդմեջ տասներկու ամիս և ավելի ժամկետով բացակայելու հիմքով։

Հարց 7։ Ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի աջակցությունից օգտվելու համար պարտադի՞ր է ունենալ ՀՀ քաղաքացիություն։

Պատասխան։ Այո՛, աջակցությունից օգտվելու համար պարտադիր է ունենալ ՀՀ քաղաքացիություն։

Հարց 8։ Արդյոք կձևավորվի հետվճար, եթե անկանխիկ գործարքներն իրականացնեմ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի համար նախատեսված քարտով։

Պատասխան։ Այո՛, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի համար նախատեսված քարտով անկանխիկ գործարքներ կատարելու դեպքում կստանաք հետվճար՝ կատարած գործարքների հանրագումարի 12%-ի չափով, բայց ոչ ավելի քան 6,000 դրամը։

Հարց 9։ Երեխայի ծննդով պայմանավորված նպաստների նշանակման համար պարտադի՞ր է այցելել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն, թե՞ կարող եմ նաև առցանց եղանակով դիմել:

Պատասխան։ Երեխայի ծննդյան միանվագ նպաստի, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի դիմումը կարող եք մուտքագրել առցանց եղանակով՝ առանց Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն այցելելու, եթե երեխայի (երեխաների) ծննդի պետական գրանցումը իրականացրել է ՀՀ իրավասու մարմինը։ Չաշխատող անձին նշանակվող մայրության նպաստի համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։

 Հարց 10։ Ինչ փաստաթղթեր պետք է ունենամ՝ երեխայի ծննդով պայմանավորված նպաստների նշանակման համար դիմում ներկայացնելու համար։

Պատասխան։ Մայրության նպաստի նշանակման համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր, ՀԾՀ և ժամանակավոր անաշխատունակության թերթիկ (դրա բացակայության դեպքում՝ երեխայի ծննդյան վկայական)։

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր, ՀԾՀ կամ երեխայի (երեխաների) ծննդյան վկայական կամ սերման փաստը հաստատող այլ փաստաթղթեր (անհրաժեշտության դեպքում)։

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի նշանակման համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր, ՀԾՀ, երեխայի (երեխաների) ծննդյան վկայական։

18/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.89
+0.64
Եվրո (EUR)
410.12
-0.30
Ռուբլի (RUR)
3.87
-0.03
Լարի (GEL)
142.50
+0.31
32155.48
+109.09
Արծաթ
383.35
+9.00