Բիզնես

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 398.00+0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 415.00+1.00
OIL:  BRENT - 72.42-0.93 WTI - 68.95-1.77
COMEX:  GOLD - 2612.40-0.40 SILVER - 29.34-1.84
COMEX:  PLATINUM - 922.00-0.53
LME:  ALUMINIUM - 2507.00-0.85 COPPER - 8883.00-1.61
LME:  NICKEL - 15113.00-2.55 TIN - 28399.00-2.46
LME:  LEAD - 1971.50-0.50 ZINC - 2967.00-0.93
FOREX:  USD/JPY - 157.14+1.21 EUR/GBP - 1.036-0.16
FOREX:  EUR/USD - 1.036-0.16 GBP/USD - 1.2479-0.82
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42342.24+0.04 NASDAQ - 19372.77-0.10
STOCKS US: S&P 500 - 5867.08-0.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8105.32-1.14 CAC40 - 7294.37-1.22
STOCKS EUR:  DAX - 19969.86-1.35
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Ավելի քան 150 ստարտափ ու ներդրող՝ մեկ հարկի տակ․ Երևանում անցկացվում է Emerge կոնֆերանսը
26/09/2024 11:25
Կիսվել

Ավելի քան 150 ստարտափ ու ներդրող՝ մեկ հարկի տակ․ Երևանում անցկացվում է Emerge կոնֆերանսը

Ավելի քան 150 ստարտափ ու նույնքան էլ ներդրող, 10-ից ավելի թեմատիկ միջոցառում, 60-ից ավելի խոսնակ․ Երևանն արդեն երկրորդ անգամ հյուընկալել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ամենամեծ ստարտափ համաժողովներից մեկը՝ Emerge-ը։ Միջազգային տեխնոլոգիական համաժողովն իրականացվում է ՏՏ հսկաների աջակցությամբ՝ Google, Microsoft, Social Discovery Group և այլն։ Այս տարի գործընկերային թիմին միացել է նաև Ամերիաբանկը։

«Այսպիսի միջոցառումներին մենք բացի այն, որ կիսվում ենք թվային փոխակերպման մեր անցած ճանապարհով ու փորձով, նաև աճում ենք, ձեռք ենք բերում նոր գիտելիքներ, զգում ենք նեթվորքինգի կարևորությունը՝ նոր ու կարևոր ծանոթություններ ենք ձեռք բերում, սովորում ենք ուրիշների սխալների վրա և խուսափում ենք դրանք կրկնելուց։ Այսպիսի առիթները փորձի փոխանակման հրաշալի հնարավորություն են։ Տեխնոլոգիաներն անընդհատ զարգանում են, և նման համաժողովները հնարավորություն են տալիս մշտապես տեղեկացված լինել աշխարհի տարբեր անկյունների նորարարություններին», – ասում է Ամերիաբանկի ՏՏ ծառայության ղեկավար Շավարշ Ոսկանյանը՝ ներկայացնելով նաև վերջին տարիների ընթացքում Ամերիաբանկի ներդրած էկոհամակարգերը։

Ավելի քան 150 ստարտափ ու ներդրող՝ մեկ հարկի տակ․ Երևանում անցկացվում է Emerge կոնֆերանսը

«Թվային փոխակերպման ճանապարհին մենք մի շարք ծառայություններ ենք թվայնացրել, ներդրել ենք, օրինակ, տուն գնելու համար նախատեսված Estate.ameriabank.am հարթակը, որը թույլ է տալիս տուն ընտրելուց մինչև հիփոթեքի համար դիմելու ամբողջ գործընթացն անցնել օնլայն։ Կամ automarket.ameriabank.am-ը, որը նմանատիպ հարթակ է արդեն մեքենա գնելու համար նախատեսված։ Իսկ Ամերիա Բիզնես պլատֆորմը նախատեսված է բիզնեսի ֆինանսական ու նաև ոչ ֆինանսական կարիքները հոգալու համար»,- ասում է Շավարշ Ոսկանյանն ու ընդգծում՝ որքան էլ խոսենք տեխնոլոգիաների կարևորությունից, միևնույնն է, թվային փոխակերպման կենտրոնում մարդն է, հետևաբար՝ թվայնային փոխակերպումն առաջին հերթին մարդու մտքի վերափոխումն է, առավել ստեղծագործ ու նորարար դառնալը։

Ստեղծագործ ու նորարար մարդկանց մեկտեղելն էլ հենց Emerge-ի կազմակերպիչների նպատակներից մեկն է։ Այս տարի համաժողովն ունի ավելի քան 2000 մասնակից։ Կազմակերպիչների խոսքով՝ հայկական տեխնոլոգիական մտքի ներուժը զարմացնում է թե Հայաստանում, թե ՀՀ սահմաններից դուրս։ Ուշագրավ է, որ այլ երկրներից ժամանած մասնակիցներից շատերը ծագումով հայ են։

«Մեր նպատակն է մեր գործընկերների ու հովանավորների միջոցով ստարտափերներին հնարավորություն ընձեռել ներկայանալ առավել մեծ շուկայի։ Եվ շնորհիվ Microsoft-ից, Nebius-ից, հայաստանյան ու միջազգային հեղիանակավոր ընկերություններից եկած բանախոսների՝ հուսով ենք նոր հաջողություններ գրանցել։ Այս տարի համաժողովի ներդրումային ֆոնդը գերազանցում է 1 միլիոն եվրոն։ Բացի ֆինանսական ներդրումների ներգրավումից՝ համաժողովը նոր համագործակցությունների, զարգացման և նույնիսկ լավ աշխատանք գտնելու հնարավորություններ է ընձեռում», – լրագրողների հետ զրույցում ասում է Emerge միջազգային տեխնոլոգիական համաժողովի ռազմավարական գործընկերության և հովանավորչական հարցումների գծով պատասխանատու Կարոլինա Ռեշետնիկովան։

Ավելի քան 150 ստարտափ ու ներդրող՝ մեկ հարկի տակ․ Երևանում անցկացվում է Emerge կոնֆերանսը

Մարդը նաև համաժողովի ընթացքում անցկացված «Ինչպես ստեղծել հաջողակ թիմեր համաշխարհային տեխնոլոգիական բիզնեսում» խորագրով պանելային քննարկման կենտրոնում էր։

«Երբ դու կենտրոնանում ես միայն տեխնիկական հմտությունների վրա, ապա տանուլ ես տալիս AI-ին։ Արհեստական բանականությունը խթան է, որ մարդիկ հասկանան, թե որքան կարևոր է լայն, կրեատիվ մտածելակերպը։ Մեր հաջողության գրավականը բիզնեսի և տեխնոլոգիաների համատեղմամբ նոր լուծումների ու նոր հնարավորությունների ստեղծումն է` հաճախորդների լավագույն փորձառությունը ապահովելու համար», – քննարկմանն ասում է Ամերիաբանկի ՄՌԿ ծառայության ղեկավար Աննա Վարդանյանցը։

Նա հավելում է, որ Ամերիան այսօր ավելի քան 200 մասնագիտություններ է ներառում, ակտիվ աշխատում են թեք մասնագետների հետ։ Նախորդ տարի թվային վերափոխման ներքո Ամերիաբանկը համալրել ու համախմբել է 40-ից ավել պրոդուկտային թիմ։

Ավելի քան 150 ստարտափ ու ներդրող՝ մեկ հարկի տակ․ Երևանում անցկացվում է Emerge կոնֆերանսը

Համաժողովի երկու օրվա ընթացքում՝ սեպտեմբերի 25-ին և 26-ին, հայ ստարտափերները հյուրերին ներկայացնում են իրենց գաղափարներն ու արդեն իսկ անցած ճանապարհը։ Իսկ կոնֆերանսի եռուզեռից այցելուներին լիցքաթափվել օգնում է Ամերիաբանկի «կանաչ» գոտին, որտեղ նրանց սպասվում է լազերային ներկայացում, հաճելի երաժշտություն, ինչպես նաև՝ նոր սաունդթրեքեր «ստեղծելու» հնարավորությունը՝ օգտվելով AI տեխնոլոգիայի ընձեռած հնարավորությունից:

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85