Ռուսաստանի քաղաքացիները Վրաստանում գրանցել են գրեթե 40 հազար ընկերություն
Ռուսաստանի քաղաքացիները Վրաստանում ընթացիկ տարվա հունիսի 1-ի դրությամբ հիմնել են մոտ 37 հազար 400 ընկերություն: Այսպիսով, Վրաստանում ռուսական ընկերությունների թիվը հասել է պատմական առավելագույնի։
Զգալի մասը հիմնել են միգրանտները, ովքեր փորձում են փոքր կամ միջին բիզնես սկսել Վրաստանում, որովհետև վերոնշյալ ցուցանիշի մոտ 30 հազարը գրանցվել է 2022 թվականի փետրվարից հետո՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո:
Վրաստանում ռուսների կողմից ստեղծված 20 հազար 885 ընկերություններն ակտիվ կարգավիճակ ունեն: Կան նաև խոշոր խաղացողներ Վրաստանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում՝ ներառյալ էներգետիկան, հեռահաղորդակցությունը, արդյունաբերությունը և մոլախաղերը:
«Ռուսական խոշոր ընկերությունները շատ դեպքերում Վրաստանի տնտեսություն են մտնում օֆշորային կամ միջնորդ ընկերությունների միջոցով, ինչը դժվարացնում է որոշել, թե կոնկրետ ով է կանգնած ընկերության հետևում», – նշվում է ուսումնասիրության մեջ։ Բացի այդ, կան դեպքեր, երբ պաշտոնական տվյալներով չի նշվում վրաց-ռուսական երկքաղաքացիության առկայությունը։