Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ԱՄՆ-ը բարձրացնում է Չինաստանի էներգետիկ անցումային ապրանքների մաքսատուրքերը
30/09/2024 15:17
Կիսվել

ԱՄՆ-ը բարձրացնում է Չինաստանի էներգետիկ անցումային ապրանքների մաքսատուրքերը

ԱՄՆ-ում ուժի մեջ է մտնում չինական ապրանքների և տեխնոլոգիաների մաքսատուրքերի բարձրացումը, որոնք մեծ նշանակություն ունեն կանաչ էներգիայի անցման հարցում:

Առևտրային բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Քեթրին Թայի աշխատակազմը սեպտեմբերի 13-ին հայտարարել է չինական էլեկտրամոբիլների (25%-ից մինչև 100%), էլեկտրամոբիլների մարտկոցների և դրանց բաղադրիչների (7․5%-ից մինչև 25%), արևային մարտկոցների (25%-ից մինչեւ 50%), ներարկիչների և ասեղների (0%-ից մինչեւ 100%), նավից նավ բեռնելու համար նավամատույցի կռունկների (0%-ից մինչեւ 25%), պողպատե և ալյումինե արտադրանքի (0%-7․5%-ից մինչև 25%), ռեսպիրատորներ և պաշտպանիչ դիմակներ (0%-7․5%-ից մինչև 25%), ինչպես նաև արդյունաբերության համար կարևոր միներալներ (0-ից 25%): Միևնույն ժամանակ, ամերիկյան իշխանությունները մտադիր են լրացուցիչ բարձրացնել ռեսպիրատորների և պաշտպանիչ դիմակների մաքսատուրքերը մինչև 50% 2026 թվականի հունվարի 1-ից: Բացի այդ, սովորական մեքենաների համար լիթիում-իոնային մարտկոցների մաքսատուրքերը 2026 թվականի հունվարի 1-ից 7․5%-ից կբարձրացվեն մինչև 25%, բժշկական ձեռնոցների համար՝ 7․5%-ից մինչև 50% 2025 թվականի հունվարի 1-ից, ինչպես նաև լրացուցիչ կբարձրացվեն մինչև 100% 2026 թվականի հունվարի 1-ից, բնական գրաֆիտի և մշտական մագնիսների համար՝ 0%-ից մինչև 25% 2026 թվականի հունվարի 1-ից, կիսահաղորդիչների համար՝ 25%-ից մինչև 50% 2025 թվականի հունվարի 1-ից։ Ընդհանուր առմամբ, մաքսատուրքերի բարձրացումը կանդրադառնա ավելի քան 380 ապրանքների:

Երբ մայիսին ԱՄՆ իշխանությունները հայտարարեցին իրենց մտադրության մասին, մաքսատուրքերը պետք է ուժի մեջ մտնեին օգոստոսի 1-ից, սակայն սահմանափակումները հետաձգվեցին այն բանից հետո, երբ առևտրային ներկայացուցչի գրասենյակին ավելի շատ ժամանակ պահանջվեց ամերիկյան հանրության կարծիքը վերանայելու և սահմանափակումների ենթակա ապրանքների ցանկը վերջնականացնելու համար: 2018 թվականից ի վեր չինական էլեկտրական մեքենաների ներմուծումը 7․2 միլիոն դոլարից հասել է 388․8 միլիոն դոլարի, սակայն, ըստ ԱՄՆ Միջազգային առևտրի դաշնային հանձնաժողովի, սա կազմում է Միացյալ Նահանգներ ներմուծված էլեկտրական մեքենաների ընդամենը 2%-ը:

Ամերիկացի տնտեսագետներն ու վերլուծաբանները զգուշացնում են, որ Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա նոր մաքսատուրքերի շարքը կհանգեցնի բազմաթիվ սարսափելի հետևանքների։ Դեմոկրատական ​​նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հիմնականում անտեսել է ավտոարտադրողների խնդրանքը՝ նվազեցնելու մաքսատուրքերը գրաֆիտի և կարևոր օգտակար հանածոների համար, որոնք օգտագործվում են էլեկտրական մեքենաների մարտկոցների արտադրության մեջ, քանի որ նրանք շարունակում են կախված մնալ չինական մատակարարումներից: Որոշումը զայրացրել է որոշ ամերիկյան ընկերությունների, քանի որ բարձր մաքսատուրքերը կխաթարեն մատակարարման շղթաները, այդ թվում՝ կիսահաղորդչային արտադրանքի համար:

Չինաստանի իշխանությունները պահանջել են ԱՄՆ-ից չեղարկել չինական ապրանքների բոլոր բարձրացված մաքսատուրքերը՝ ապահովելու մատակարարման համաշխարհային շղթաների անվտանգությունը։ Պեկինը բազմիցս լուրջ հայտարարություններ է արել ամերիկյան կառավարության գործողությունների բերաբերյալ, և Առևտրի համաշխարհային կազմակերպությունը «վաղուց է ճանաչել Միացյալ Նահանգները որպես կանոնները խախտող», -ասաց Չինաստանի առևտրի նախարարության խոսնակ Հե Յոնգյանը:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08