Ֆինանսական

USD BUY - 363.00-0.50 USD SELL - 365.50+0.50
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+1.50
OIL:  BRENT - 93.55+1.92 WTI - 86.50+0.79
COMEX:  GOLD - 4516.30+0.52 SILVER - 68.03+3.50
COMEX:  PLATINUM - 1879.60+3.46
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.04+0.39 EUR/GBP - 1.1692+0.14
FOREX:  EUR/USD - 1.1692+0.14 GBP/USD - 1.3642+0.23
STOCKS RUS:  RTSI - 801.79-0.26
STOCKS US: DOW JONES - 52759.21-1.32 NASDAQ - 26067.17-1.00
STOCKS US: S&P 500 - 7641.16-0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10748.16+0.04 CAC40 - 8453.09-0.57
STOCKS EUR:  DAX - 25983.04-0.42
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
Ֆիլիպ Մորրիսն աջակցում է շրջակա միջավայրը թափոններից մաքրման համաշխարհային ամսին
30/09/2024 15:38
Կիսվել

Ֆիլիպ Մորրիսն աջակցում է շրջակա միջավայրը թափոններից մաքրման համաշխարհային ամսին

Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ-ը միանում է կամավորներին աշխարհի 191 երկրներում՝ լուծելու  թափոնների համաշխարհային խնդիրը՝ օգտագործելով փոխգործակցության և համագործակցության ուժը՝ փոփոխություններ կատարելու համար:  Թափոններից մաքրման համաշխարհային ամիսը, որը հիմնադրվել է 2018 թվականին, նպատակ ունի համախմբել միջազգային հանրությանը, բարձրացնել իրազեկվածությունը և իրական փոփոխություններ կատարել՝ հասնելու մաքուր և առողջ մոլորակի:

«Չափահասների համար, որոնք հակառակ դեպքում կշարունակեին ծխել, սիգարետն ավելի քիչ վնասակար այլընտրանքներով փոխարինելու մեր հիմնական նպատակից այն կողմ, մենք հասկանում ենք նաև շրջակա միջավայրի վրա մեր արտադրանքի ազդեցությանն անդրադառնալու անհրաժեշտությունը: Մինչ մենք մեծ ջանքեր ենք գործադրում մեր արտադրանքի նախագծման մեջ չնախատեսված թափոնները նվազագույնի հասցնելու համար, մենք անհրաժեշտ ենք համարում ակտիվորեն մասնակցել սոցիալական միջոցառումներին, ինչպիսին է թափոններից մաքրման համաշխարհային ամսիսը: Դա մեզ համար կարևոր գործ է, քանի որ նպատակ ունի մաքրել սխալ կառավարվող թափոնները, ներառյալ ծխախոտի մնացորդները, մեր մոլորակից՝ միաժամանակ բարձրացնելով խնդրի վերաբերյալ իրազեկվածությունը», – բացատրում է ՖՄԻ-ի Արտադրանքի գլխավոր տնօրեն Բին Լին:

Աղտոտումը կանխելու և սպառողների վարքագիծը փոխելու նպատակով ՖՄԻ-ի արշավները գլոբալ մակարդակով բարձրացնում են իրազեկվածությունը շրջակա միջավայրի վրա աղբ թափելու բացասական հետևանքների մասին և նպաստում են աղբը սոցիալապես անընդունելի դարձնելուն: Ընկերությունն աշխատում է քաղաքացիական հասարակության անդամ գործընկերների և տեղական իշխանությունների հետ՝ բարելավելու ենթակառուցվածքների հասանելիությունն ու դրանց արդյունավետությունը հասարակական վայրերում։

«Մենք հասկանում ենք, որ անհրաժեշտ է անդրադառնալ շրջակա միջավայրի վրա մեր արտադրանքի ազդեցությանը՝ ի լրումն առողջության վրա դրանց ազդեցության», – ավելացնում է Ջենիֆեր Մոտլեսը, ՖՄԻ-ի Կայունության հարցերով տնօրենը: «Մեր նպատակն է պահպանել ռեսուրսները, նվազեցնել թափոնները և կանխել ոչ պատշաճ աղբաթափումը: Մենք դա անում ենք՝ ներդնելով շրջանաձև տնտեսության և էկո-դիզայնի սկզբունքները, կիրառելով հետսպառողական թափոնների կառավարման արդյունավետ լուծումներ, անդրադառնալով աղբին, այդ թվում՝ համաշխարհային արշավների միջոցով, ինչպիսին է շրջակա միջավայրը թափոններից մաքրման համաշխարհային ամսիսը, և խթանելով արտադրանքի պատասխանատու հեռացումը օգտագործման վերջում»:

Այցելե՛ք pmi.com/sustainability ՝ ավելին իմանալու ՖՄԻ-ի նպատակի ու ազդեցության մասին։

ՖՄԻ-ն նշում է այն՝ ազդարարելու իր հանձնառությունը՝ լուծելու իր արտադրանքի կողմից առաջացած թափոնների խնդիրը և բարձրացնելու հանրային իրազեկվածությունը աղբահանության խնդրի վերաբերյալ: Ֆիլիպ Մորրիս Արմենիա-ն նաև փորձում է օգնել փոխել մարդկանց վարքագիծը՝ կանխելու ծխախոտի մնացորդների աղբը և խրախուսելու թափոնների պատշաճ հեռացումը: Հայաստանում այս նախաձեռնությունները ներառում են հաճախորդներին օգնության հասնելը`  խրախուսելով նրանց հեռացնել ծխախոտի մնացորդները և էլեկտրոնային թափոնները և կանխել քաղաքների ու շրջակա միջավայրի աղտոտումը։

Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ․ դեպի անծուխ ապագա

Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ-ը (ՖՄԻ) առաջատար միջազգային ծխախոտային ընկերություն է, որն աշխատում է անծուխ ապագա ապահովելու և երկարաժամկետ զարգացնելու իր պորտֆելը` ներառելով ծխախոտի և նիկոտինի ոլորտից դուրս արտադրանք: Ընկերության ընթացիկ պորտֆելը հիմնականում բաղկացած է սիգարետից և անծուխ արտադրատեսակներից: 2008 թվականից ի վեր ՖՄԻ-ն ավելի քան 10,5 միլիարդ ԱՄՆ դոլար է ներդրել՝ մշակելու, գիտականորեն հիմնավորելու և առևտրայնացնելու նորարարական անծուխ արտադրանքը չափահասների համար, ովքեր այլապես կշարունակեին ծխել՝ նպատակ ունենալով ամբողջությամբ դադարեցնել սիգարետի վաճառքը: Սա ներառում է համաշխարհային մակարդակի գիտական ​​գնահատման կարողությունների ձևավորում, հատկապես նախակլինիկական համակարգերի թունաբանության, կլինիկական և վարքային հետազոտությունների, ինչպես նաև հետշուկայական հետազոտությունների ոլորտներում: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.pmi.com և www.pmiscience.com.

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6