APPLE ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԿՐՃԱՏԻ IPAD MINI-ՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Apple ընկերությունը կկրճատի iPad Mini-ների արտադրության քանակը՝ այն հասցնելով 33 միլիոնի: Մինչ այս ընկերությունը պատրաստվում էր 2013թ. արտադրել 55 մլն հատ iPad mini:
Վերլուծաբանների կարծիքով՝ նման որոշումը կապված է նոր iPad mini 2-ի և iPhone 5S-ի արտադրության հետ: Նշենք, որ ընկերությունը պատրաստվում է iPhone 5S-ը թողարկել 2013թ. երկրորդ կեսին, իսկ iPad mini 2-ը՝ 2013թ. դեկտեմբերին:
Վերլուծաբանների մեկ այլ խումբ էլ պնդում է, որ նման որոշումը կապված է «Android»-ների կողմից սմարթֆոնների շուկայի գրավման հետ: Ներկա պահին վաճառված սմարթֆոնների 49%-ը աշխատում է Android օպերացիոն համակարգով, իսկ iOS-ով՝ 46%-ը: