Ֆինանսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Ինեկոբանկը ԴիջիԹեք 2024-ին հրավիրում է թվային թռիչքի
04/10/2024 15:17
Կիսվել

Ինեկոբանկը ԴիջիԹեք 2024-ին հրավիրում է թվային թռիչքի

Ինեկոբանկն իր նորարարական մոտեցումներով ու լուծումներով այս տարի ևս տարվա ամենաթվային միջոցառման մի մասն է՝ ԴիջիԹեք Ընկերը, և հրավիրում է իր հավատարիմ հաճախորդներին ու միջոցառման բոլոր հյուրերին թվային թռիչքի։

Հոկտեմբերի 4-ից 6-ը Մերիդիան էքսպո կենտրոնում Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, ձեռքբերումներն ու տեսլականը համախմբող ԴիջիԹեք 2024 ցուցահանդեսին Ինեկոբանկը ներկայացնում է հաճախորդների առօրյան ու բանկային փորձառությունը առավել հարմարավետ դարձնող իր պրոդուկտներն ու հատուկ առաջարկները:

Ի թիվս նոր թվային լուծումների, բանկն այս տարի առաջարկում է նաև ընդլայնված հնարավորություններով իր քարտերն ու հաշվի փաթեթները, որոնք նախատեսված են առանձնահատուկ կենսակերպը, ճամփորդություններն  ու ճամփորդական բոլոր առավելությունները և ժամանակն արժևորող հաճախորդների համար։ Բանկի բոլոր ծառայությունների հիմքում հավելյալ հարմարավետություն ապահովելու ձգտումն է, որպեսզի հաճախորդները կարողանան ոչ միայն հեշտությամբ կատարել իրենց ֆինանսական գործարքները, այլև լիարժեք վայելեն իրենց առօրյան՝ անկախ ժամանակից և տարածությունից։

«Մենք, որպես առաջատար թվային բանկ, ավանդաբար մասնակցում ենք տարվա ամենամեծ տեխնոլոգիական միջոցառմանը և ներկայացնում մեր նորություններն ու նորարարությունները։ Այս տարի Ինեկոբանկը կրկին ԴիջիԹեքում է, բայց ավելի մեծ մասշտաբով, նոր հնարավորություններով և յուրաքանչյուր հաճախորդի ֆինանսական կարիքներին համապատասխան  լուծումներով։ Սա նաև հրաշալի առիթ է ՏՏ համայնքի, ինչպես նաև մեր հաճախորդների ու գործընկերների հետ հանդիպելու, նրանց ֆինանսական հետաքրքրություններին ու պահանջմունքներին իրական միջավայրում ծանոթանալու և գաղափարակիցների հետ շփվելու համար »,-նշում է Ինեկոբանկի Գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը։

Ինեկոբանկը շարունակաբար ստեղծում է այնպիսի թվային լուծումներ, որոնք նախատեսված են ամենատարբեր ֆինանսական հետաքրքրություններ ու նախընտրություններ ունեցող հաճախորդների համար։ Անընդհատ կատարելագործվող և նոր հնարավորություններով հագեցվող InecoMobile հավելվածը, ֆինանսավորման նոր գործիքները, ժամանակակից վճարային մեթոդներն ու ընդլայնվող քարտային հնարավորությունները դրա վառ ապացույցն են։

Այս ամենը և շատ ավելին է սպասվում ԴիջիԹեքի այցելուներին Ինեկոբանկի կանաչ գոտիներում, ուր կարող են տեղում ծանոթանալ նոր լուծումներին և օգտվել հատուկ առաջարկներից։ Իսկ բոլոր նորարար ու ստեղծագործ հյուրերն իրենց հետաքրքիր գաղափարներով կարող են անմիջական մասնակցություն ունենալ InecoMobile-ն է՛լ ավելի կատարելագործելու հարցում։

Այսպիսով, ԴիջիԹեք էքսպոյի ողջ ընթացքում Ինեկոբանկի այցելուներին թվային և իրական թռիչք ու բազում անակնկալներ են սպասվում։  Ի դեպ,  թռիչքների համար «ուղևորներին» անհրաժեշտ է ունենալ անձը հաստատող փաստաթուղթ։

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11