Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
Լավագույն ֆինանսական փորձառությունը Converse Mobile-ում
07/10/2024 16:10
Կիսվել

Լավագույն ֆինանսական փորձառությունը Converse Mobile-ում

Նոր վերազինումից հետո Converse Mobile հավելվածում հասանելի են նոր հնարավորություններ: Հավելվածի զարգացման քաղաքականության շրջանակում, նպատակ ունենալով հաճախորդներին տրամադրել լավագույն ֆինանսական փորձառություն և հաշվի առնելով թվայնացման ժամանակակից միտումները, Converse Mobile-ի գործիքակազմը հարստացել է ևս մի քանիսով:

Մի քիչ համաշխարհային վիճակագրություն

Statista-ի տվյալներով, 2023 թվականին աշխարհում մոբայլ բանկինգից օգտվողների թիվը հատել է 2.5 միլիարդը։ Իսկ նույն թվականին Marqueta- ի կողմից երեք մայրցամաքում կատարված հարցումները վկայում են բանկային բջջային հեռախոսով վճարումների ու գործարքների նկատմամբ վստահության աճի մասին: Հարցված օգտատերերի գրեթե երեք քառորդը (72%) նշել է, որ նախապատվություն է տալիս հեռախոսով վճարումներին և որոնում է լավագույն բանկային փորձառությունը: Նրանք նախևառաջ.

  • Ցանկանում են, որ հավելվածը լինի հարմարավետ՝ պարզ և հասանելի 24/7։
  • Ցանկանում են մոբայլ հավելվածով կատարել վճարումներ, փոխանցել գումար և վճարել հաշիվներ։
  • Ցանկանում են հնարավորություն տեսնելու իրենց հաշվեկշիռը, գործարքների պատմությունը և հեշտությամբ գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը:

Converse Mobile-ի և նոր հնարավորությունների մասին

Կոնվերս Բանկի մոբայլ հավելվածում՝ գործարկման պահից ի վեր, հասանելի է վճարումների, փոխանցումների և գործարքների իրականացման լայն գործիքակազմ, որն անընդհատ ընդլայնվում և զարգանում է: Ապահովվում է գործարքների իրականացման առավելագույն անվտանգություն:

Հերթական վերազինումից հետո հավելվածի գործիքակազմը կրկին ընդլայնվում է:  Նոր գործիքների ներդրման շնորհիվ ավելի հարմարավետ ու պարզ է դառնում օգտատերերի ֆինանսական առօրյան, վերանում է Կոնվերս Բանկի մասնաճյուղեր այցելելու անհրաժեշտությունը որոշակի տիպի տեղեկություն ստանալու նպատակով, գործարկվում է խնայողությունների նոր հնարավորություն:

Մասնավորապես,

  • Ակտիվացնելով «Money Box խնայողությունները»՝ օգտատերերը կկարողանան «Վճարումներ» բաժնում ներառված գործարքները կատարելիս կլորացնել գումարը, այս սահմանաչափը ուղղել Money Box և խնայողություններից ստանալ 5% անվանական դրույքաչափով եկամուտ։
  • Հաճախորդները կկարողանան ձևավորել և էլ. հասցեին ստանալ քաղվածքներ, այդ թվում՝ քարտային հաշվի:
  • Պատմություն բաժնում կընդլայնվի որոնման հնարավորությունը: Հնարավոր կլինի որոնել՝ նշելով գործարքի տեսակը, կարգավիճակը, գումարի չափը, արժույթը, ինչպես նաև կատարել բառային որոնում:

«Հավելվածի նոր գործիքակազմը զգալիորեն կբարելավի հաճախորդների ֆինանսական փորձառությունը՝ մեծացնելով հարմարավետությունն ու արդյունավետությունը»,-ասված է Կոնվերս Բանկի հրապարակման մեջ:

Մանրամասն՝ conversebank.am, 010 511 211

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21