Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
2024թ.-ի օգոստոսի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը 12․46 մլրդ դոլար է (+1,077․6 մլն դոլար)
08/10/2024 12:07
Կիսվել

2024թ.-ի օգոստոսի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը 12․46 մլրդ դոլար է (+1,077․6 մլն դոլար)

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ.-ի օգոստոսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4,830,386.0 մլն դրամ: 2023թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքն աճել է 435,266․5 մլն դրամով կամ 9․9%-ով։

Մասնավորապես, արտաքին պարտքը նվազել է 118,088․1 մլն դրամով կամ 4․6%-ով և կազմել 2,441,281.9 մլն դրամ, որից ՀՀ կառավարության պարտքը՝ 2,239,677.1 մլն դրամ է, իսկ Կենտրոնական բանկի պարտքը՝ 201,604.8 մլն դրամ:

Ինչ վերաբերում է ներքին պարտքին, ապա այն աճել է 30․1%-ով կամ 553,354․6 մլն դրամով և կազմել 2,389,104.1 մլն դրամ, որից ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսեր՝ 2,166,996.4 մլն դրամ, ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսեր՝ 215,260.9 և ներքին երաշխիքներ՝ 6,846.8 մլն դրամ:

Եթե պետական պարտքը ներկայացնենք ԱՄՆ դոլարով՝ հաշվի առնելով դոլարի 2024թ.-ի օգոստոսի 31-ի 387.53 դրամ փոխարժեքը, ապա 2024թ.-ի օգոստոսի 31-ի ՀՀ պետական պարտքը կազմել է 12․46 մլրդ ԱՄՆ դոլար: Այդ թվում` արտաքին պարտքը կազմել 6․3 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքը՝ 6․2 մլրդ ԱՄՆ դոլար։ 2023թ.-ի օգոստոսի վերջի 11․39 մլրդ դոլար ցուցանիշի համեմատ պետական պարտքն աճել է 9․5%-ով կամ 1,077․6 մլն դոլարով։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52