Տնտեսական

USD BUY - 382.00+0.00 USD SELL - 384.00-0.50
EUR BUY - 441.00+1.00 EUR SELL - 444.00+0.50
OIL:  BRENT - 62.76-3.34 WTI - 58.49-3.82
COMEX:  GOLD - 4204.40+2.16 SILVER - 52.93+4.56
COMEX:  PLATINUM - 1644.30+3.08
LME:  ALUMINIUM - 2894.50+0.87 COPPER - 10944.00+1.37
LME:  NICKEL - 15053.00-0.36 TIN - 37399.00+3.82
LME:  LEAD - 2095.50+1.80 ZINC - 3075.00-0.19
FOREX:  USD/JPY - 154.72+0.30 EUR/GBP - 1.1587+0.07
FOREX:  EUR/USD - 1.1587+0.07 GBP/USD - 1.3121-0.14
STOCKS RUS:  RTSI - 982.92-1.08
STOCKS US: DOW JONES - 48254.82+0.68 NASDAQ - 23406.46-0.26
STOCKS US: S&P 500 - 6850.92+0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 51063.31+0.43 TOPIX - 3359.33+1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 26922.73+0.85 SSEC - 4000.14-0.07
STOCKS EUR:  FTSE100 - 9911.42+0.12 CAC40 - 8241.24+1.04
STOCKS EUR:  DAX - 24381.46+1.22
12/11/2025  CBA:  USD - 382.09-0.43 GBP - 501.45-1.1
12/11/2025  CBA:  EURO - 442.04-0.69
12/11/2025  CBA:  GOLD - 50653+350 SILVER - 629.46+14.05
ՉԻՆԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՆԿԵՐԸ ԳՐԱՆՑԵԼ ԵՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾԱՎԱԼԻ 53% ԱՃ
03/04/2013 12:30
Կիսվել

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՆԿԵՐԸ ԳՐԱՆՑԵԼ ԵՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾԱՎԱԼԻ 53% ԱՃ

2013 թվականի մարտին, փետրվար ամսվա համեմատ, Չինաստանի չորս խոշորագույն բանկերը (Industrial & Commercial Bank of China Ltd., China Construction Bank Corp., Bank of China Ltd.  և Agricultural Bank of China Ltd.) գրանցել են ազգային արժույթով վարկավորման ծավալի շուրջ 53% աճ: Ինչպես տեղեկացնում է MarketWatch-ը՝ հաշվետու այս մեկ ամսում Չինաստանի խոշորագույն չորս բանկերն ազգային արժույթով տրամադրել են 330 մլրդ յուանի (ավելի քան 50 մլրդ ԱՄՆ դոլար) նոր վարկ:

Հատկանշական է, որ այս տարվա առաջին երեք ամիսների կտրվածքով Չինաստանի խոշորագույն բանկերը վարկավորման ծավալների առավել մեծ ցուցանիշ ապահովել են հունվարին:

Նշենք, որ Չինաստանի չորս խոշորագույն բանկերին բաժին է ընկնում  երկրի վարկավորման համախառն ծավալի մեկ երրորդից ավելին:

Մարտին Չինաստանի բոլոր ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի ծավալը փոքր-ինչ գերազանցել է 1 տրիլիոն յուանը: Փետրվարին ցուցանիշը կազմել էր 620 մլրդ յուան, հունվարին՝  1.07 տրիլիոն յուան:

12/11/2025
դրամ
Դոլար (USD)
382.09
-0.43
Եվրո (EUR)
442.04
-0.69
Ռուբլի (RUR)
4.7177
+0.0063
Լարի (GEL)
141.26
-0.26
50653
+350
Արծաթ
629.46
+14.05