ՃԱՊՈՆԻԱՆ ԸՆԴԼԱՅՆԵԼ Է ԻՐԱՆԻՑ ՆԱՎԹԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ
ISNA գործակալության հաղորդագրության համաձայն` ընթացիկ տարվա փետրվար ամսվա արդյունքներով Ճապոնիան ավելացրել է իրանական նավթի ներմուծման ծավալները: Նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ համեմատած ցուցանիշն աճել է 16%-ով: Նշենք, որ 2013 թվականի հունվար ամսվա հետ համեմատած նավթի ներմուծման ծավալներն աճել են 67%-ով: Միջազգային մի շարք կառույցների կողմից Իրանի նկատամամբ կիրառվող սահմանափակումների արդյունքում իրանական նավթի արտահանման ծավալները կրճատվել են շուրջ 40%-ով: