Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
2024թ.-ի օգոստոսի դրությամբ Հայաստանում զբաղվածների ամենամեծ թիվը մեծածախ և մանրածախ առևտրում է
11/10/2024 17:24
Կիսվել

2024թ.-ի օգոստոսի դրությամբ Հայաստանում զբաղվածների ամենամեծ թիվը մեծածախ և մանրածախ առևտրում է

ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների համաձայն 2024թ. օգոստոսի դրությամբ Հայաստանում աշխատողների թվաքանակը կազմել է 758,827 մարդ, այդ թվում 209,593 պետական և 549,234 ոչ պետական աշխատողներ։ Նշենք, որ աշխատողների թվաքանակի 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 5% աճ։ Պետական աշխատողների 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 3.2% աճ, իսկ ոչ պետականի դեպքում՝ 5.3% աճ։

Աշխատողների թվաքանակն ըստ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածների և տնտեսական գործունեության տեսակների հետևյալն է՝

Հայաստանում 2024թ. օգոստոսիn ամենամեծ աշխատողների թվաքանակը եղել է մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման ոլորտում, որտեղ զբաղված է 130,266 աշխատակից, որից բոլորը ոչ պետական։

Հաջորդում է կրթության ոլորտը, որտեղ զբաղվածների թիվը 116,114 է, որից պետական՝ 106,471, ոչ պետական՝ 9,643։

Մշակող արդյունաբերություն՝  90,447 զբաղված, որից բոլորը ոչ պետական։

Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում՝ 52,538 զբաղված, որից պետական՝ 26,956, ոչ պետական՝ 25,582։

Տեղեկատվություն և կապ՝ 44,834 աշխատակից, որից պետական՝ 2,168, ոչ պետական՝ 42,666։ Մասնավորապես Տեղեկատվական Տեխնոլոգիաներ՝ 32,008 աշխատակից, որից պետական՝ 428, ոչ պետական՝ 31,580։

Կացության և հանրային սննդի կազմակերպում՝ 41,411 զբաղված, որից բոլորը ոչ պետական։

Շինարարություն՝ 38,359 զբաղված, որից պետական՝ 267, ոչ պետական՝ 38,092։

Պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն՝ 34,661 զբաղված, որից բոլորը պետական։

Սպասարկման այլ ծառայություններ 31,376 աշխատակից, որից պետական՝ 1,549, ոչ պետական՝ 29,827։

Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն՝ 27,371 աշխատակից, որից պետական՝ 7,134, ոչ պետական՝ 20,237։ Մասնավորապես գիտական հետազոտություններ և մշակումներ՝ 6,085 զբաղված, որից պետական՝ 5,050, ոչ պետական՝ 1,035։

Մշակույթ, զվարճություններ և հանգիստ՝ 24,137 աշխատակից, որից պետական՝ 9,793, ոչ պետական՝ 14,344։

Ֆինանսական և ապահովագրական գործունեություն՝ 23,965 զբաղված, որից պետական՝ 869, ոչ պետական՝ 23,096։

Վարչարարական և օժանդակ գործունեություն՝ 22,747 զբաղված, որից պետական՝ 3,710, ոչ պետական՝ 19,037։

Փոխադրումներ և պահեստային տնտեսություն՝ 22,383 աշխատակից, որից պետական՝ 8,831, ոչ պետական՝ 13,552։

Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում՝ 17,406 աշխատակից, որից պետական՝ 1,529, ոչ պետական՝ 15,877։

Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն՝ 12,767 զբաղված, որից պետական՝ 1,084, որ պետական՝  11,683։

Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում՝ 12,370 զբաղված, որից բոլորը ոչ պետական։

Անշարժ գույքի հետ կապված գործունեություն՝ 8,616 աշխատակից, որից պետական՝ 641, ոչ պետական՝ 7,975։

Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝ 7,059 զբաղված, որից պետական՝ 3,930, ոչ պետական՝ 3,129։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2