ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Արցախի հայրենակիցներին՝ 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի վերաբերյալ
Արցախից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք հանդիսացել են ԱՀ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շահառու (ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշում) և 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ չեն ստացել հավաստագիր՝ կկարողանան օգտվել կեցության և այլ ծախսերը հոգալու համար նախատեսված 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից։ Նախագիծն արժանացել է հավանության Կառավարության այսօրվա նիստում։
Ըստ այդմ, աջակցությունը տվյալ ընտանիքներին կվճարվի նաև չստացած ամիսների համար:
Աջակցությունից օգտվելու համար անհրաժեշտ է, որ արցախցիները առցանց նոր դիմում ներկայացնեն․ դիմումների լրացման վերաբերյալ կտրվի լրացուցիչ հայտարարություն։