
ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՆ ԻՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ 5%-Ը ԿՓՈԽԱՆՑԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ մտադիր է յուրաքանչյուր ամիս իր աշխատավարձի 5%-ը փոխանցել երկրի բյուջե: Fox News-ը գրում է, որ իր այս որոշումն ԱՄՆ նախագահը բնորոշել է որպես հատուկ վերաբերմունքի արտացոլում՝ պետական բյուջեի ծախսերի կրճատման քաղաքականության հետևանքով տուժած պետական աշխատողների նկատմամբ:
Նշենք, որ Բարաք Օբամայի տարեկան աշխատավարձը կազմում է շուրջ 400 հազար ԱՄՆ դոլար: Նախագահական աշխատավարձի 5%-ից հրաժարվելը նշանակում է, որ Բարաք Օբամայի կողմից ամսական երկրի բյուջե կփոխանցվի 1 հազար 667 ԱՄՆ դոլար:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մարտի 1-ից ԱՄՆ-ում ուժի մեջ է մտել խիստ տնտեսման քաղաքականությունը: Մինչև տարեվերջ նախատեսվում է երկրի բյուջեի ծախսերը կրճատել շուրջ 85 մլրդ ԱՄՆ դոլարով: