Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
BlackRock-ի կառավարման տակ գտնվող ակտիվները երրորդ եռամսյակում հասել են ռեկորդային 11.5 տրիլիոն դոլարի
15/10/2024 19:44
Կիսվել

BlackRock-ի կառավարման տակ գտնվող ակտիվները երրորդ եռամսյակում հասել են ռեկորդային 11.5 տրիլիոն դոլարի

BlackRock-ը՝ կառավարման տակ գտնվող ակտիվների ծավալով աշխարհի խոշորագույն ներդրումային ընկերությունը (AUM), երրորդ եռամսյակում ներգրավել է ռեկորդային 221 մլրդ դոլար հաճախորդային միջոցներ և հասել է նոր առավելագույնի՝ 11․5 տրիլիոն դոլարի, գրում է Bloomberg-ը:

Ընդհանուր առմամբ, 2024 թվականի սկզբից Blackrock-ում միջոցների զուտ ներհոսքը կազմել է 360 միլիարդ դոլար, ինչը գերազանցում է 2022 և 2023 թվականների ցուցանիշները։ Ներդրողները երրորդ եռամսյակում BlackRock-ի բորսայական ֆոնդերում ներդրել են 97 մլրդ դոլար, պարտատոմսերում՝ 63 մլրդ դոլար: BlackRock-ի դրամական շուկայի ֆոնդերում ներդրվել է 61 մլրդ դոլար: BlackRock-ի երկարաժամկետ ներդրումային ֆոնդերը ներգրավել են 160 մլրդ դոլար զուտ միջոցներ, ինչը գերազանցել է վերլուծաբանների միջին 100 մլրդ դոլար կանխատեսումը, նշում է Bloomberg-ը:

BlackRock-ին է պատկանում ոչ իրացվելի այլընտրանքային ակտիվներ, այսինքն՝ որոնք դժվար է արագ վաճառել՝ 170 մլրդ դոլարի չափով, հետևում է հաշվետվությունից։ Երրորդ եռամսյակի ավարտից հետո ընկերությունը փակել է Global Infrastructure Partners-ի ձեռքբերման գործարքը 12․5 միլիարդ դոլարով, ինչը 116 միլիարդ դոլար է ավելացրել իր մասնավոր շուկայական ակտիվներին: BlackRock-ն ավարտում է Preqin հետազոտական ընկերության ձեռքբերման գործարքը 2․55 ֆունտով (3․3 մլրդ դոլար): Bloomberg-ի տվյալներով՝ նա նաև ուսումնասիրում է HPS Investment Partners ներդրումային ընկերությունը գնելու հնարավորությունը, որը կարող է գնահատվել ավելի քան 10 մլրդ դոլար:

BlackRock-ի ճշգրտված զուտ շահույթը մեկ բաժնետոմսի համար աճել է 5%-ով և կազմել 11․46 դոլար:

BlackRock-ի բաժնետոմսերը Նյու Յորքի ֆոնդային բորսայում հոկտեմբերի 11-ին սակարկությունների մեկնարկին աճում են 3․39%-ով՝ հասնելով 988․02 դոլարի:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59