Տնտեսական

USD BUY - 389.00+0.00 USD SELL - 392.00+0.50
EUR BUY - 406.00+0.00 EUR SELL - 411.00+2.00
OIL:  BRENT - 75.17+1.02 WTI - 71.18+1.22
COMEX:  GOLD - 2718.20+1.10 SILVER - 31.41+1.36
COMEX:  PLATINUM - 971.00+0.03
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.74+0.27 EUR/GBP - 1.0417-0.53
FOREX:  EUR/USD - 1.0417-0.53 GBP/USD - 1.2531-0.40
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44296.51+0.97 NASDAQ - 19003.65+0.16
STOCKS US: S&P 500 - 5969.34+0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8262.08+1.38 CAC40 - 7255.01+0.58
STOCKS EUR:  DAX - 19322.59+0.92
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼ Է ՔՆՆԱՐԿԵԼ ԳՅՈՒՂԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ԽՆԴԻՐԸ ԵՎ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ
04/04/2013 16:18
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼ Է ՔՆՆԱՐԿԵԼ ԳՅՈՒՂԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ԽՆԴԻՐԸ ԵՎ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

Առաջիկայում ՀՀ գյուղատնտեսության և էկոնոմիկայի  նախարարությունները, շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ միասին, կկազմակերպեն խորհրդակցություն, որի ժամանակ կքննարկվի գյուղատնտեսական ապրանքների իրացման խնդիրը: Այսօր՝ ապրիլի 4-ին, կառավարության նիստի ժամանակ նման հանձնարարական է տվել  վարչապետ Տիգրան Սարգսյանը:  

Վարչապետը հիշեցրել է, որ նախորդ տարի բերքի իրացման խնդիր է եղել։ «Հիմա, երբ սկսի մթերման շրջանը, մենք էլի խնդիրների առջև ենք կանգնելու, քանի որ գյուղացու ակտիվները, սեփական կապիտալը բավարար չեն, որպեսզի վարկային միջոցներ նրանց տրամադրվեն՝ գնումներ իրականացնելու համար։ Դրա համար անհրաժեշտ է, որ մենք հենց այսօր սկսենք այդ աշխատանքը՝ հասկանալով, թե ինչ իրավիճակ է ստեղծվելու 2013 թվականին, և մենք ինչ ծրագրեր ենք առաջարկելու, օգնելու գյուղատնտեսությանը՝ ապրանքի իրացման հարցում։ Ի մի բերեք բոլոր խնդիրները, քննարկեք, թե ինչ նոր մեխանիզմներ կարող ենք առաջարկել։ Մասնավորապես, մենք ունենք ուղղակի կապեր Ռուսաստանի տարբեր մարզերի հետ և ամեն տարի թարմացնում ենք նրանց հետ մեր պայմանագրային հարաբերությունները: Նրանք մեզանից հետաքրքրվում են, թե ինչ գյուղապրանքներ մենք կարող ենք իրենց առաջարկել։ Դա պետք է հենց այժմվանից սկսել՝ տեսնել, իրենք շահագրգռվածություն ունե՞ն արդյոք, տեղափոխման ծախսերն ինչպիսի՞ն են։ Առանց պետության ակտիվ մասնակցության մենք 2013-ին լրջագույն խնդիրներ կունենանք», – եզրափակել է վարչապետը։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75